Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում ոստիկանները բերման են ենթարկել երաժշտական դպրոցներից մեկի ուսուցիչ՝ 50-ամյա Փիքրեթ Բահրամովին, ով թմրանյութերի ակտիվ առևտրով է զբաղում:
Ադրբեջանում երաժշտության ուսուցիչը թմրանյութերի առևտրով է զբաղվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը: Ոստիկանների կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ուսուցիչը բերման է ենթարկվել և ներկայումս գտնվում է կալանքի տակ: Նրա կողմից վաճառվող թմրանյութերի ամբողջ պաշարը առգրավվել է: Ուսուցիչ Բահրամովի խոսքով՝ թմրանյութերը գտել է ճանապարհներից մեկի ոչ երթևեկելի մասում և վերցրել միայն սեփական օգտագործման նպատակով, ոչ թե վաճառելու: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: