Հայաստանի եւ Վրաստանի հանրապետությունների վարչապետերի նախնական հանդիպման եւ պայմանավորվածությունների շրջանակներում հունիսի 29-ին Հայաստան է այցելելու գործարար պատվիրակություն՝ էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորությամբ:
Հայաստան կայցելի Վրաստանի էկոնոմիկայի նախարարը. Կկայանա հայ-վրացական բիզնես ֆորում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նույն օրը Երեւանի «Հիլթոն» հյուրանոցում կկայանա Հայ-վրացական բիզնես ֆորում, որին մասնակցելու են երկու երկրների նախարարներ, առեւտրաարդյունաբերական պալատների նախագահներ, պաշտոնատար այլ այրեր, գործարարներ: Լիագումար նիստին, կլոր սեղաններին ու բիթուբի հանդիպումներին քննարկվելու են շինարարությանը, առողջապահությանը, տուրիզմին, ազատ տնտեսական գոտիներին եւ այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Շնորհանդեսներով կներկայացվեն Հայաստանի եւ Վրաստանի գործարար եւ ներդրումային մթնոլորտը:
Հայաստանի եւ Վրաստանի առեւտրաարդյունաբերական պալատների նախագահներ Մարտին Սարգսյանը եւ Նինո Չիկովանին ստորագրելու են համագործակցության հուշագիր: