Այսօր Ստեփանակերտի N 2 և 11 դպրոցների քննական կենտրոններում տեղի է ունեցել ռուսաց լեզու առարկայի միասնական քննությունը:
Հուլիսի 2-ից մեկնարկելու է միասնական քննությունների 2-րդ փուլը. ԳԹԿ փոխտնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Մետաքսե Հակոբյանն ասել է, որ ռուսաց լեզվից միասնական քննությանը հայտագրված 144 աշակերտից մասնակցել է 135-ը: Մ. Հակոբյանի տեղեկացմամբ՝ հունիսի 24-28-ը տեղի է ունենալու միասնական քննությունների 2-րդ փուլին մասնակցել ցանկացողների հայտագրումը: