Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Տաջիկստանի հետ տնտեսական համագործակցության լուրջ հնարավորություններ է տեսնում:
Սուրեն Կարայանը Տաջիկստանի հետ տնտեսական համագործակցության լուրջ հեռանկարներ է տեսնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստից հետո անդրադառնալով Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցին նա նշեց, որ ունեն համագործակցության ակնկալիք, որը կնպաստի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը: «Կոնկրետ ոլորտների մասով ունենք պայմանավորվածություններ: Մոտ ժամանակներս՝ օգոստոսի վերջին-սեպտեմբերին, նորից այց կլինի տաջիկական կողմից, նաև մենք այց կկատարենք: Միևնույն ժամանակ, կազմակերպեցինք բիզնես ֆորում, որի արդյունքում ստորագրվել են 8-9 պայմանագիր»,- ասաց նախարարը: Ըստ Կարայանի, պայմանավորվածությունները վերաբերում են հիմնականում գյուղմթերքի վերամշակման ոլորտին: Համագործակցության լուրջ հեռանկարներ կան նաև ոսկեգործության և ադամանդագործության բնագավառում: