Artsakhpress

Քաղաքական

Ռուսաստանի սահմանը հատած և Նորվեգիայում հայտնված հայերի հարցը ՀՀ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է

Ռուսաստանի ամենահեռավոր հյուսիսային սահմանը հատած և Նորվեգիայում հայտնված հայերի հարցը ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է:

Ռուսաստանի սահմանը հատած և Նորվեգիայում հայտնված հայերի հարցը ՀՀ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է

Ռուսաստանի սահմանը հատած և Նորվեգիայում հայտնված հայերի հարցը ՀՀ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նորվեգիայում ՀՀ դեսպանությունը դիմել է այդ երկրի ոստիկանություն, որտեղից հաստատել են փաստը և նշել, որ գործը փոխանցված է միգրացիոն ծառայություն։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Այդ մարմնից փորձում ենք պարզել նրանց ինքնությունը և կապ հաստատել նրանց հետ։ Այժմ գրավոր հարցում ենք ուղարկել Նորվեգիայի պատկան մարմիններին և սպասում ենք նրանց պատասխանին` պարզելու համար, թե կարո՞ղ են, արդյոք հաստատել, որ ՀՀ քաղաքացիներ են եղել սահմանը հատողները, ինչպես նաև թե ինչ փաստաթղթերի վրա հիմնվելով են սահմանել նրանց` ՀՀ քաղաքացի լինելը»,-նշեց Բալայանը:

Associated Press-ի հրապարակման համաձայն՝ Արկտիկայի հեռավոր սահմանային անցակետը վեց հայ փախստականները հատել են հունիսի 20-ին: Նորվեգիայում նրանց հայտնվելը մեծ իրարարանցում է առաջացրել, քանի որ Նորվեգիայի և Ռուսաստանի միջև սահմանը պաշտպանելու փոխադարձ համաձայնագիր կա, ըստ որի՝ առանց պատշաճ փաստաթղթերի չի թույլատրվում անցնել սահմանը: Հայտնի է, որ հայերի թվում առնվազն մեկ երեխա կա. Նորվեգական կողմից սահմանային Ստորսկոգի անցակետի պետ Էլեն Կատրին Հետտան նշել է, որ Նորվեգիա մտած վեց հայերը 4 -58 տարեկան են: Պարզ չէ՝ արդյո՞ք նրանք մեկ ընտանիք են: Ռուսաստանի իշխանություններին Նորվեգիան հարցում է ուղարկել՝ պարզելու, թե ինչու են նրանք թույլատրել փախստական հայերին անցնել սահմանը առանց համապատասխան վիզաների:

Associated Press-ը նշում է, որ 2015-ի հոկտեմբերի 30-ից հետո սա առաջին անգամ է, որ փախստականներն անցնում են Նորվեգիայի սահմանը: Մինչ այդ Սիրիայից և Մերձավոր Արևելքից հազարավոր փախստականներ Ռուսաստանի տարածքով ճանապարհներ էին գտնում Եվրոպա հասնելու համար: Հեռավոր հյուսիսային անցակետերը նրանք հատում էին հեծանիվներով, քանի որ այնտեղ հետիոտներին արգելվում է անցնել սահմանը:

 


     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search