Քիչ անց հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջնության շրջանակում կանցկացնի կիսաեզրափակիչ փուլի մենամարտը:
Բռնցքամարտ. Բաչկովը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում կմրցի Լեհաստանի ներկայացուցչի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եզրափակիչ դուրս գալու համար 64 կգ քաշային մեր մարզիկը կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Մաթյոս Թոմաս Պոլսկիի հետ, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք` Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանը ներկայացնող մարզիկը հաղթել է8 հունգարացի Ռիչարդ Կովաչին: