Եվրամիությունում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և նոր զոհեր լինելու հանգամանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ստատուս-քվոն անկայուն է:
Մալենա Մարդը ԼՂ-ում ստատուս-քվոն անկայուն է համարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ մեջբերելով պատվիրակության ղեկավարի խոսքերը. «Մենք ողջունում և աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեությունն ու ցուցաբերած ջանքերը, ինչպես նաև նրանց՝ տարածաշրջան կատարած այցից հետո հնչած հայտարարությունը: Բրյուսելն ուշադրությամբ հետևում է այդ հարցին: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Զալբերը ևս հաճախ այցելում է տարածաշրջան և ուշադիր հետևում է այդ գործընթացներին»,- նշել է նա: