Հունիսի 24-25-ը Ստեփանակերտի N 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում անց է կացվելու ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի 8-րդ միջազգային մրցաշար:
Արցախում անց է կացվելու սամբոյի միջազգային մրցաշար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը և նշել, որ առաջին անգամ է մրցաշարն Արցախում անցկացվում:
«Մրցաշարին մասնակցելու են ՌԴ-ն, Աբխազիայի, ՀՀ և Արցախի մարզիկներ»,-հավելել է Ա. Դանիելյանը: