Artsakhpress

Քաղաքական

Թևան Պողոսյան. Միջազգային կառույցների անհասցե հայտարարություններն Ադրբեջանի համար նշանակություն չունեն

Թշնամու կրակոցներից հունիսի 16-ին զոհվեց երեք հայ զինծառայող:

Թևան Պողոսյան. Միջազգային կառույցների անհասցե հայտարարություններն Ադրբեջանի համար նշանակություն չունեն

Թևան Պողոսյան. Միջազգային կառույցների անհասցե հայտարարություններն Ադրբեջանի համար նշանակություն չունեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կրակոցները շարունակվեցին հաջորդ օրը, ինչի հետևանքով մեկ զինծռայող զոհվեց: Հայկական կողմը հայտարարեց անհամարժեք ու թիրախային  պատասխան գործողություններ ձեռնարկելու մտադրության մասին, ինչին անմիջապես հետևեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի,  ԵՄ խոսնակի,   ՄԱԿ-ի  ու այլ կառույցների ներկայացուցիչների հայտարարությունները:

Հնչած հայտարարություններում առկա կոչերի, պատճառների, արդյունքների ու բնույթի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ:

Հարց-Պարոն Պողոսյան, ինչո՞վ է պայմանավորված միջազգային կառույցների կողմից նման արձագանքը:
Պատասխան- Միջազգային հանրությունն այսպիսով փորձում է ներկայացնել իր մտահոգությունը, որպեսզի Ադրբեջանը չփորձի իրավիճակը սրել և հարգի հրադադարի ռեժիմը: Բացի դրանից, սա ունի նաև մեկ այլ խնդիր, մեկ տարուց ավելի է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Հետևաբար միջազգային այս ատյանները փորձում են օգտակար լինել Մինսկի խմբին՝ հայտարարելով, որ խնդիրը ոչ միայն Մինսկի խմբի ուշադրության ներքո է, այլև՝ մյուս կառույցների: Նման հայտարարություններ մենք դեռ կարող ենք տեսնել: Սա մեսիջ է կողմերին, որ խնդրի կարգավորմամբ միայն Մինսկի համանախագահող երկրները չեն շահգրգռված, այլ մյուս բոլոր երկրները օժանդակում են համանախագահների ջանքերին և իրենք էլ իրենց ձայնն են բարձրացնում:

Հարց-Հայտարարությունները որևէ արդյունք կտա՞ն:
Պատասխան- Առաջին անգամ չէ, որ հայտարարությունների նման շարան է լինում: Այսպես եղավ երբ հայկական ուղղաթիռն էին հարվածել: Աշխարհի գրեթե բոլոր երկրները կոչ էին անում՝ թույլ տալ գոնե դիակները դուրս բերել, սակայն Ադրբեջանը որևէ գորոծողությունների չգնաց, միայն ՊԲ ձեռնարկած միջոցների շնորհիվ դա հնարավոր եղավ: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման հայտարարություններն Ադրբեջանի որևէ որևէ ազդեցություն չեն թողնում, որովհետև հայտարարությունների նման տեքստերին նրանք սովորել են: Մինչև մենք չտեսնենք հասցեական հայտարարություններ, որոնք պարունակեն, թե ինչ հնարավոր սանկցիաներ կարող են կիրառվել այդ երկր նկատմամաբ, Ադրբեջանի համար այդ հայտարարությունները որևէ նշանակություն չեն ունենա, եթե նույնիսկ լինեն հարուրավոր կամ հազարավոր:

Հարց- Ձեր կարծիքով, ինչո՞ւ հասցեական հայտարարություններ չեն արվում:
Պատասխան- Բոլորն ունեն իրենց սեփական շահերը:  Ցանկանում են նեյտրալ մնալ, որովհետև Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ ունեն իրենց խնդիրները, Լեռնային Ղարաբաղի խնդիրն իրենց օրակարգում թիվ մեկ հարցը չէ: Որպեսզի ցույց տան, որ իրենք ինստիտուտներ են ու կարողանում են իրենց աշխատանքն  այնուամենայնիվ անել միջազգային մակարդակով, փորձում են հայտարարություններով ցույց տալ, որ ուշադիր են: Սակայն իրենք էլ գիտեն, որ նման հայտարարությունները որևէ նշանակություն չեն ունենալու, քանի որ գործ ունեն Ադրբեջանի հետ, իսկ այդ կառույցները շատ ժամանակ պրակտիկ առումով ծանոթ են դրան:

Պետք է հասկանանք, որ դիվանագիտական հարթությունում այս հայտարարությունները մեզ պետք են, թող լինեն, բայց մենք էլ պետք է աշխարհին զգուշացնենք, որ ցանկացած պարագայում զինադադարի պահպանման ու ադրբեջանական ագրեսիայի զսպման  միակ  երաշխավորն Արցախի պաշտպանության բանակն է և հայկական զինված ուժերը: Ինչքան հզոր լինենք, ինչքան կարողանանք կանխել ցանկացած  էսկալացիա, կունենանք այնքան հանգիստ իրավիճակ:

Հարց-ԵՄ խոսնակը ստատուս քվոն անկենսունակ որակեց, դուք այդ կարծիքի՞ն եք:
Պատասխան-Նայած ինչ են հասկանում իրենք ստատուս քվո ասելով: Եթե կողմերից մեկն ասում է, որ այն անկենսունակ է, պետք է բացատրի, թե ինչ է հասկանում: Ա՞յն, որ Ադրբեջանն ամեն օր կրակելու է ու հայկական կողմը պատասխանելու է, թե մեկ այլ բան: Երբ կբացատրեն ստատուս քվոյի վերաբերյալ իրենց պատկերացումը, նոր ես կարող եմ մեկնաբանել: Այս պարագայում ես ստատուս քվոն հասկանում եմ այսպես. կան հետաքննության մեխանիզմների ներդրման, դիտորդական առաքելության ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածություններ, որ Ադրբեջանը ստանձնել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում: Դրանք տեղի չեն ունենում: Այս իմաստով, ինձ համար էլ է անթույլատրելի, պայմանավորվածությունները պետք է կատարվեն: Պետք է կատարվեն 1994-ի մայիսին Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների կողմիս ստորագրված զինադադարի պահպանման մասին պարտավորությունները, ով խախտում է, պետք է պատժվի:  Այդ տեսակի ստատուս քվոն ինձ համար անընդունելի է: Երբ Եվրամիությունը  բացատրի, թե որն է իր պատկերացումները, նոր մենք կարող ենք ասել, դա մեզ համար ընդունելի՞ է, թե ո՞չ:

Հարց-Միջազգային կառույցները նաև կոչ արեցին  վերադառնալ բանակցային սեղան:
Պատասխան- Շատ լավ կլինի: Կան պայմաններ, որ հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է: Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հենց այն մասին են, երբ որ կլինեն հետաքննության մեխանիզմները, որոնք կնպաստեն ինչ-որ չափով վստահության ամրապնդմանը, կարելի է վերադառանալ բանակցային սեղան՝ քաղաքական քննարկումների համար: Մինչ այդ ես չեմ կարողանում պատկերացնել, եթե վերադառնան ի՞նչը քննարկեն:

Հարց -Մեկը մյուսին հետևող հայտարարությունները խոսո՞ւմ են այն մասին, որ իրավիճակը լարված է կամ պատերազմի շեմին ենք:
Պատասխան -Մենք պատերազմի մեջ ենք, շեմին կամ հեռու չենք: Մենք հենց պատերազմում ենք, կան օրեր, երբ լինում են սրացումներ, կան օրեր, երբ անդորր է: Պատերազմը չի դադարել հատկապես Ադրբեջանի կողմից: Նրանք  ամեն օր հայտարարում են, որ բոլոր հայերը մեր թշնամիներն են և պետք է իրենց վերացնել, դա պատերազմ է, ի՞նչ տարբերություն առաջնագծում, միջազգային հարթակներում, թե տնտեսությունում:

Ինչ վերաբերում է  առաջնագծում հնարավոր սրացումներին, ապա միակ երաշխավորը, որ սրացումներ  կամ լայնածավալ գործողություններ չեն լինի, մեր բանակի հզորությունն է: Կկարոնաղա՞նք ամեն օր մեր ժողովրդավարական ինստիտուտները, տնտեսությունը զարգացնել, բանակն ավելի արդիականացնել և ուժեղացնել, ուրեմն այդ գործողությունները չեն լինի: Որ պահին Ադբեջանը զգաց, ինչ-որ մի չափով՝ նույնսիկ 1 մմ ավելի է, անմիջապես կգնա գործողությունների: Երեկ տեղի ունեցած դիվերսիայի փորձերը հենց այդ մասին են վկայում: Իրենց թվում է, եթե հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կարող է անցնել սահմանը, իրենք կարող են բռնել, ուրեմն կարող են դիվերսիա անել, սակայն արցախյան կողմը պատժել է:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search