Artsakhpress

Տնտեսական

Արցախում զբոսաշրջությունը կտրուկ ակտիվացման միտումներ է դրսևորում

Արցախի տնտեսության ամենադինամիկ տեմպերով զարգացող ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է, որի կայուն աճը իր դրական ազդեցությունն է թողնում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:

Արցախում զբոսաշրջությունը կտրուկ ակտիվացման միտումներ է դրսևորում

Արցախում զբոսաշրջությունը կտրուկ ակտիվացման միտումներ է դրսևորում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՌԱՎՈՏ2017թ. 1-ին եռամսյակում Արցախ է այցելել 1076 զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 969-ի փոխարեն, այսինքն` ոլորտում գրանցվել է 10% աճ, ինչը մեծամասամբ ապահովվել է արցախյան զբոսաշրջավայրեր (Գանձասարի վանական համալիր, Հունոտի կիրճ, Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցի, Տիգրանակերտի արգելոց, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Տնջրի, Ամարաս, Տողի մելիքական ապարանք) այցելությունների ակտիվացման շնորհիվ:

Ստորև ներկայացված է վերջինիս այցելուների թվաքանակը 2014-2017թթ. 1-ին եռամսյակների կտրվածքով. 

Ինչպես երևում է գծապատկերից, 2017թ. 1-ին եռամսյակի ցուցանիշները զգալիորեն գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշներին:

Ըստ պաշտոնական տվյալների` զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը ժամանում է Արցախ հանգստի և ժամանցի նպատակով: Սակայն այստեղ պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ չափելի վիճակագրության համար հիմք է ընդունվում միայն օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը, ովքեր Արցախ մուտք գործելու նպատակով վիզաներ են ստանում և այդ վիզաների շնորհիվ փաստացի հաշվառվում, իսկ ներգնա զբոսաշրջությունն այստեղ չի ներառվում:

Զբոսաշրջության ոլորտի առաջանցիկ տեմպերին նպաստել է հատկապես Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, շնորհիվ որի զբոսաշրջային երթուղու մեջ է ներառվել Դադիվանքի վանական համալիրը:

Ոլորտում արձանագրված դրական միտումները արդյունք են նաև Արցախի Զբոսաշրջության վարչության կողմից մշակվող զբոսաշրջության զարգացման տարեկան և միջնաժամկետ ծրագրերի, որոնք ուղղված են մարքեթինգային գործիքների միջոցով թիրախային շուկաների ներգրավմանը: Արցախը միջազգային էքսպոների ակտիվ մասնակից է (ՌԴ-ում միջազգային զբոսաշրջային ցուցահանդես, ՀՀ Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ կազմակերպված շնորհանդես), ինչը լուրջ խթան է ոլորտի զարգացման հարցում:

Վերջին տարիներին կայուն տեմպերով զարգանում է նաև հյուրանոցային տնտեսությունը, ինչը նպաստում է զբոսաշրջիկների ընդունելության, սպասարկման և տեղավորման խնդրի լուծմանը: Ընթացիկ տարում գրանցվել է նաև 49-րդ հյուրանոցային տնտեսության օբյեկտը և պատահական չէ, որ ներկայումս օրվա կտրվածքով Արցախը 1350 այցելու ընդունելու հնարավորություն ունի:

Ոլորտում արձանագրված ցուցանիշները հուսադրող են նաև առաջին եռամսյակից հետո. Ըստ զբոսաշրջության վարչության տվյալների` 2017թ. 1-ին կիսամյակի կտրվածքով կանխատեսվում է 40% աճ: 2017թ. ապրիլին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1196 նախորդ տարվա նույն ամսվա 695-ի փոխարեն, այսինքն` գրանցվել է 42% աճ, իսկ մայիսին զբոսաշրջիկների թիվը կազմել է 2020 նախորդ տարվա նույն ամսվա 909-ի փոխարեն` գրանցելով 222% աճ:

Ներկայացնենք զբոսաշրջիկների քանակը 2007-2017թթ. առաջին եռամսյակների կտրվածքով. 

10 տարվա եռամսյակային ցուցանիշները ցույց են տալիս, որ զբոսաշրջիկների ամենաշատ այցելությունները գրանցվել են 2017թ. 1-ին եռամսյակում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ընթացիկ տարում Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը կաճի:

Առաջիկա դրական կանխատեսումների համար հիմք է հադիսանում նաև ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագիրը, որով նախատեսվում է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի, ինչը, անկասկած, կնպաստի նաև դեպի Արցախ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:

Ըստ մեր կանխատեսումների` հայաստանյան զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների և Հայաստանում գործող արցախյան տուրիստական գործակալությունների կողմից ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված 3 մլն զբոսաշրջիկների նույնիսկ 1-2%-ը Արցախ ուղղորդելու դեպքում տարեկան կտրվածքով զբոսաշրջիկների քանակը առնվազն կկրկնապատկվի:

Արցախն ունի զբոսաշրջության հսկայական ներուժ, նպաստավոր պայմաններ զբոսաշրջիկների այցը հետաքրքիր ու բազմաբնույթ դարձնելու, էքստրեմալ ժամանցի վայրեր առաջարկելու համար. վերջին ժամանակներս Արցախը ներկայանում է նաև արկածային տուրիզմի նոր հնարավորություններով, ինչի մասին է վկայում վերջերս Ստեփանակերտի օդանավակայանում անցկացված առաջին «Արցախ Էյր Ֆեստ» փառատոնը` Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքների կազմակերպմամբ:

Ցավոք, զբոսաշրջային ներուժը երկրում ամբողջովին չի իրացվում` ելնելով ոլորտի սեզոնային բնույթից: Իհարկե, այս հարցում մեծ դեր ունի նաև չլուծված հակամարտությունը, սակայն ոլորտի աճը կարելի է ապահովել նաև ռազմաքաղաքական անորոշության պայմաններում:

Մնում է համախմբել առկա ռեսուրսները և սեփական օրինակով ցույց տալ, որ Արցախը հիանալի վայր է հանգստի համար` թե բնությամբ, թե մշակույթով, և թե ենթակառուցվածքներով:

Նինա ԲԱԼԱՅԱՆ` տնտեսագետ (Արցախ) 

Լուսանկարը՝ SkyBall-ի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search