«Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է», —
ԵՄ խոսնակ. հակամարտության գոտում ԵՄ-ն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է ԵՄ խոսնակի հայտարարության մեջ:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին:
Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում և թե՛ խոսքում:
Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք»: