Հայկական կողմի թիրախային խոցումները լիցքաթափել են առաջնագծում ստեղծված լարվածությունը:
Իրավիճակը թելադրում է հայկական զինուժը. փորձագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեկնաբանելով առաջնագծում ստեղծված իրավիճակը, «Արցախպրես»-ին ասաց վերլուծաբան Շիրազ Խաչատրյանը: Նրա խոսքով, անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանական կողմն ամեն գնով փորձում է քողարկել առաջնագծում ունեցած կորուստները, հայկական զինուժն իր անելիքն արել և անում է:
«Զարմանալի է, որ Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ առաջնագծում հայկական կողմը սահմանի պահպանության արդյունավետ միջոցներ է ներդրել, ինչի արդյունքում դիվերսիայի փորձեր ձեռնարկող խմբերը ոչ միայն տապալվում են, այլ մեծ կորուստներով ստիպված հետ նահանջում»,- նշեց վերլուծաբանը:
Վերջինս նաև նշեց, որ տեղադրված տեսանկարահանող սարքերի կիրառումը էականորեն նվազեցրել է դիվերսիաների արդյունավետությունը:
«Իրավիճակը թելադրում է հայկական զինուժը և այսուհետ ևս, ադրբեջանի սանկացած սադրանք անպատասխան չի մնալու»,- հավելեց Շ. Խաչատրյանը: