ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության, ԱՀ և ՀՀ սամբոյի ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտում այսօր՝ հունիսի 24-ին, մեկնարկել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար:
Արցախում անց է կացվում սամբոյի միջազգային մրցաշար (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ասել է, որ սամբոյի միջազգային մրցաշար առաջին անգամ է անցկացվում Արցախում:
«Սամբոյի միջազգային մրցաշարը Ստեփանակերտում անցկացնելով՝ փորձում ենք Արցախն աշխարհին ավելի ճանաչելի դարձնել: Այս մրցաշարին մասնակցում են 90 մարզիկ՝ Արցախի և Հայաստանի հանրապետություններից, Ռուսաստանի Դաշնությունից, Աբխազիայից: Նպատակ ունենք այլ մարզաձևերից ևս կազմակերպել միջազգային մրցաշարեր»,- նշել է Ա. Դանիելյանը՝ հավելելով, որ մրցաշարի հաղթողները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևով: