Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 122 հիվանդ, որից 94-ը ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի, 36-ին տեղադրվել է 42 ստենտ:
Առաջին եռամսյակում ՀԲԿ Անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 122 հիվանդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:ԱՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության «Stent for life» ծրագրով, 1 ոչ դեղածածկ ստենտ է տեղադրվում պետպատվերի շրջանակում: Այդ ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներին 26 հիվանդի կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա:
Ինչպես համաշխարհային վիճակագրությունն է փաստում ստենտավորման դեպքում, հատկապես սուր ինֆարկտների ժամանակ, էականորեն իջնում է մահացության ցուցանիշը: Նոր ծառայության ստեղծումից ի վեր հանրապետությունում 353 սրտամկանի սուր ինֆարկտ է գրանցվել, որից 190-ն անմիջապես ստենտավորվել է անգիոգրաֆիկ սարքի միջոցով: