Երկուշաբթի Մոնղոլիայում նախագահական ընտրություններ են տեղի ունենում։ Երկրի քաղաքացիներն ընտրում են երկրի հինգերորդ նախագահին:
Մոնղոլիայում նախագահական ընտրություններ են տեղի ունենում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մոնղոլիայում նախագահական ընտրություններ տեղի են ունենում յոթերորդ անգամ։ Դրանց 3 թեկնածու է մասնակցում՝ երկրի խոշոր քաղաքական կուսակցություններից։ Գործող նախագահ Ցախիագին Էլբեգդորժը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, երկու անգամ ընտրվել է նախագահի պաշտոնում եւ, երկրի օրենսդրության համաձայն, երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չունի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Եթե Հանրապետության նոր նախագահն ընտրվի ընտրությունների առաջին փուլում, երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ինչից հետո նախագահը կստանձնի իր պարտականությունները։