Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը կտևի հունիսի 26-ից 30-ը։
Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նստաշրջանի բացմանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ նստաշրջանում Հայաստանի կողմից փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հերմինե Նաղդալյանը։
Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմը փոփոխվել է, որն այսօր ևս հաստատվեց վեհաժողովում։