Ադրբեջանը վերջերս անցկացրել է զորավարժություն, որի ընթացքին հայկական կողմն ամբողջությամբ հետևել է:
Ադրբեջանի զորավարժություններից հայկական զինված ուժերը համապատասխան եզրակացություն են կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: «Մենք ամբողջությամբ հետևել ենք, թե ինչ միջոցառումներ են իրականացվել և կատարել ենք համապատասխան եզրակացություններ»,- ասաց Հակոբյանը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի վերջերս ռուսական կողմից Ադրբեջանին սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումը, Մովսես Հակոբյանը նշեց, որ այդ հարցով գլխավոր շտաբը չի զբաղվում, դրանով զբաղվում է քաղաքական լիազորությունը, որն էլ իր արձագանքը կտա: Վերջում անդրադառնալով մամուլում՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին հրապարակումներին, ԳՇ պետն ասաց, որ տեղյակ չէ այդ հրապարակումներից: