Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը կտևի հունիսի 26-ից 30-ը։
Պեդրո Ագրամունտը չվերադարձավ ԵԽԽՎ դահլիճ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նստաշրջանի բացմանը, ինչպես և սպասվում էր, դահլիճում ներկա չէր և առավել ևս նախագահի աթոռին չէր ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, փոխանցում է Panorama.am-ը:
Նիստը բացեց իսպանացի պատգամավոր Անտոնիո Գուտիերեսը, որին փոխարինեց Ռոջեր Գեյլը։
Նշենք, որ այս նստաշրջանում առաջնային թեմաներից է լինելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնավարման հարցը, ով, ինչպես հայտնի է, գարնանային նստաշրջանում հեռացվեց դահլիճից ու ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Ագրամունտին՝ առանց ԵԽԽՎ-ի հետ համաձայնեցնելու Սիրիա այցելելու ու նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպելու պատճառով։
ԵԽԽՎ-ն ճգնաժամային վիճակում է, քանի որ կանոնակարգով չկա նախագահի հետկանչման մեխանիզմ, այդ իսկ պատճառով էլ ներկայումս կատարվում են համապատասխան փոփոխություններ։