Artsakhpress

Մշակույթ

«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Շանհայի միջազգային փառատոնում

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ ֆիլմն ընտրվել էր «Panorama» ոչ մրցութային ծրագրում, ցուցադրվեց 5 անգամ, իսկ գլխավոր՝ պաշտոնական ցուցադրությունը կայացավ հունիսի 25-ին։

«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Շանհայի միջազգային փառատոնում

«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Շանհայի միջազգային փառատոնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ առիթով Շանհայ էին ժամանել ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և ԱՄՆ-ից ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը: Հանդիսատեսի շարքերը համալրել էին ոչ միայն չինացիները, օտարազգիները, այլ նաև ներկա էին Չինաստանում հայկական համայնքի անդամներ, մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաև փառատոնի կազմակերպիչներն ու ներկայացուցիչները, ովքեր ի սկզբանե բարձր են գնահատել և առանձնահատուկ կարևորություն են տվել ֆիլմին։


«Վերջին բնակիչը» շատ ջերմորեն ընդունվեց և բարձր գնահատանքի արժանացավ ոչ միայն չին հանդիսատեսի, այլ նաև մասնագիտական շրջանակների կողմից։ Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ հանդիսատեսի հանդիպում՝ ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ։ Հնչեցին տարաբնույթ հարցեր՝ թե՛ ֆիլմի պատմության և թե՛ առհասարակ հայկական կինոյի վերաբերյալ։

Չինացիների մեկնաբանությունները՝ «Վերջին բնակիչը» ֆիլմին, նրանց մոտեցումները արցախյան կոնֆլիկտին ու հայկական պատմությանը, որոնց արտահայտման շարժառիթը հանդիսացավ «Վերջին բնակիչը», նշանակալից դարձան ռեժիսորի համար։


«Զարմանալի է, որ չինացիներին հետաքրքրեց ղարաբաղյան կոնֆլիկտը, իսկ դրանից բխող՝ հետաքրքրեց նաև Արցախի ներկայիս դրությունը,- ասում է ֆիլմի ռեժիսորը և հավելում,- Արցախի ներկայիս իրավիճակի մասին հանգամանալից ներկայացնելուց հետո, նրանց կողմից հետաքրքրությունը կրկնապատկվեց՝ կապված արդեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ։ Սա մեզ ոգեշնչում է էլ ավելի հաստատուն քայլերով առաջ ընթանալ, ներկայացնել հայկական պատմությունն ու կինեմատոգրաֆիան միջազգային տարբեր հարթակներում՝ աշխարհի մասշտաբով»։

Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանն էլ անդրադարձավ ֆիլմի անցած ուղուն, կարևորեց ֆիլմի՝ միջազգային ոլորտում ներկայացված լինելու, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությանը առաջադրվելու հանգամանքը: Նա կարևորեց տարբեր կինոշուկաներում ներգրավվածությունը, նշելով Կաննի միջազգային կինոշուկայում ունեցած մասնակցությունը, որտեղ, արդյունավետ հանդիպումների արդյունքում, ֆիլմը համաշխարհային դիստրիբյուրտոր ունեցավ։ «Շատ կարևոր է նաև, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը հասել է այն նշաձողին, որ Շանհայի միջազգային առաջատար կինոփառատոնն ընդգրկել է ֆիլմն իր «Panorama» ծրագրում, դա մեծ պատիվ է թե՛ հայրենիքում գտնվող հայերի, թե՛ սփյուռքահայերի համար»,- հավելեց ֆիլմի գործադիր պրոդյուսերը։

Ֆիլմի Լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասն էլ իր խոսքում կարևորեց ֆիլմի համամարդկային ասելիքը․ «Ջիվան Ավետիսյանը աշխարհին պատմում է Արցախի, ղարաբաղյան հակամարտության մասին։ Մարդ, ով այդ կոնֆլիկտի ժամանակ ապրել է Ղարաբաղում և ունի ներքին հիշողություններ, որոնք ավելի խորն ու համոզիչ են դարձրել ֆիլմի պատմությունը։ Եվ շատ կարևոր է, որ ֆիլմն այժմ ապրում է, ինչի վառ ապացոյցն է նաև Շանհայի կինոփառատոնում ընդգրկվածությունը, սա կրկին անգամ վստահություն է ներշնչում, որ համամարդկային ասելիքով ճիշտ ներկայացված՝ փոքր պետության կոնֆլիկտը ընդունում և ընկալում են աշխարհի տարբեր մասերում»,- ասում է պրոդյուսերը։

Նա մեծ հավատով է լցված դեպի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծումը, դեպի խաղաղությունը․ «Մենք հավատում ենք, որ այս հակամարտությունը կլուծվի, հավատում ենք Ջիվանի լավատեսությանը, որը մեզ ուժ է տալիս լինել նրա կողքին և առաջ ընթանալ»,- հավելեց պրոդյուսերը։ Չինաստանի հայ համայնքի անդամների քննարկում-զրույցը՝ անձնակազմի անդամների հետ, շարունակվեց ավելի ջերմ մթնոլորտում, որն ազդարարեց նոր ընկերական անկեղծ փոխհարաբերությունների սկիզբը։


Հայ համայնքի անդամները՝ ուսանողներ, գործարարներ, մեծ ոգևորությամբ և հպարտությամբ ընդունեցին ֆիլմը Չինաստանում։ «Ողջունելի է, որ աշխարհի տարբեր անկյուններում հայերին միավորում է արվեստը, մշակույթը, սեփական արմատների վերագտնումն ու վերապրումը»,- անկեղծանում է Ջիվան Ավետիսյանը։ Շանհայի միջազգային՝ Ա կարգի այս կինոփառատոնը նոր ուղի բացեց «Վերջին բնակիչը» ֆիլմի փառատոնային արշավի համար․ մասնակցության առաջարկներ եղան նաև չինական Silk Road International Film Festival –ի, իտալական Salento International Film Festiva-ի և այլ կինոփառատոնների կողմից, որոնց, առաջիկայում, ռեժիսորը պլանավորում է ներկայացնել ֆիլմը։ «Վերջին բնակիչը» ֆիլմը հաղթական քայլերով առաջ է ընթանում՝ արժանապատիվ ներկայացնելու համար մեր երկիրը, մշակույթը, պատմությունն ու մեր ժողովրդին՝ միջազգային առաջնակարգ կինոփառատոններում։

«Սա պայքար է, որն ունեցել է սկիզբ, և պետք է ամեն ջանք գործադրենք, չդադարենք աշխատել և գնանք մինչև վերջ։ Իհարկե, ցավում եմ, որ Շանհայի կինոփառատոնի մրցութային ծրագրում հայկական կինոն բացակայում էր, հաղթեցին լեհերը, ռուսները, պարսիկները, բայց սփոփող է այն հանգամանքը, որ մենք ներկա էինք այնտեղ, մեր՝ «Վերջին բնակիչը» ֆիլմով, որը ցուցադրվեց, «Panorama» ոչ մրցութային ծրագրում»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search