Artsakhpress

Հասարակական

«Մեծամոր» արգելոց-թանգարանի այցելուները աստղադիտակով դիտել են Սատուրն ու Յուպիտեր մոլորակները

«Ես տիեզերքի մի մասնիկն եմ» խորագիրը կրող կրթական ծրագիրը հունիսի 25-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում համախմբել էր բազմաթիվ այցելուների ու աստղագիտությամբ հետաքրքրվողների: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու «Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակակական կազմակերպության նախաձեռնած միջոցառման նպատակը կրթական ծրագրերի միջոցով այցելուների հետաքրքիր ժամանցն ապահովելն է, հնաստղագիտության ու դիտարկվող մարմինների մասին հետաքրքիր տեղեկություններ փոխանցելը:

«Մեծամոր» արգելոց-թանգարանի այցելուները աստղադիտակով դիտել են Սատուրն ու Յուպիտեր մոլորակները

«Մեծամոր»  արգելոց-թանգարանի  այցելուները աստղադիտակով դիտել են Սատուրն  ու  Յուպիտեր  մոլորակները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից:

«Նմանատիպ  միջոցառումների  կազմակերպումը  թանգարանի  գրավչությունն ապահովելուն  է միտված: Ոչ միայն «Մեծամորը», որը ներկայացնելու  կարիք  չունի, այլև մեր մյուս արգելոց-թանգարանները` «Գառնին», «Զվարթնոցը» և մյուսները զբոսաշրջային այս եռուն շրջանում հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներ են խոստանում: Տեղացի, թե օտարերկրացի  այցելուն պետք է  տպավորված  հեռանա  թանգարանից` կրկին  վերադառնալու  որոշումով», -իր խոսքում նշել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: 

 «Գուդրայք  Ջոն»  ՀԿ  երիտասարդ  անդամները  լուսապատկերային  ցուցադրությամբ  մատչելի  ներկայացրել են համաստեղությունները, դրանք  աստղադիտակներով տեսնելու  հնարավորությունները: Այնուհետև  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի  վարիչ  Արտավազդ  Զաքյանը մասնակիցների  ու  հյուրերի  համար հետաքրքիր էքսկուրսիա է անցկացրել Մեծամորի  հնավայրի  և  միջնաբերդից  ոչ հեռու գտնվող  Փոքր բլուրի` այսպես կոչված «աստղադիտարանի» տարածքում:

Դեռևս 1960-ական թթ. աստղագետ, ակադեմիկոս Էլմա Պարսամյանի կատարած աստղագիտական դիտարկումներն ու հետազոտությունները  հնարավորություն են տալիս պնդելու, որ Մեծամորի «աստղադիտարանի» հարթակներից  կատարվել են լուսատուների դիտարկումներ, իսկ մ.թ.ա. 2800-2600 թթ., թերևս, հնարավոր է եղել դիտել  տարվա սկիզբն ավետող  երկնքի  ամենապայծառ  աստղը` Սիրիուսը:

Ներկայացնելով  «աստղադիտարանը»`  Ա. Զաքյանը  նշել է, որ այն  ներառում է մի քանի ժայռահարթակ, որոնցից  լավ պահպանվել են երեքը:   

«Առաջինը եռանկյունաձև է և սուր անկյունով ուղղված դեպի հարավ: Այդ անկյան կիսորդը համընկնում է հյուսիս-հարավ ուղղությանը: Այն  ծածկված է նշաններով, որոնք, հավանաբար, առնչվում են լուսատուների պաշտամունքին: Հատկապես աչքի են ընկնում շրջանաձև դասավորված 7 և 12 փոսիկներ:  Երկրորդ հարթակը  կողմնորոշված է միջօրեականի երկայնքով` գտնվում է հյուսիս-հարավ ուղղությամբ անցնող հարթության մեջ և 2,5 մետր բարձր է առաջինից: Երրորդում`  վերջին աստիճանի վրա, փորագրված է հյուսիս-հարավ-արևելք նշան-կողմնորոշիչը, ինչն ամենահասարակ աստղագիտական դիտումներ կատարելու հնարավորություն է տալիս», - ասել է Ա. Զաքյանը:

Միջոցառման մասնակիցները  ժամանակակից աստղադիտակների միջոցով ծանոթացել են համաստեղություններին,  դիտել  լուսնի շարժը, Երևակ (Սատուրն), Լուսնթագ (Յուպիտեր)  մոլորակները,  ինչպես նաև գալակտիկաներ, դիֆուզ ու մոլորակային միգամածություններ, ցրված ու գնդաձև աստղակույտեր, կրկնակի աստղեր:

Այցելուների  հոսքը  «Մեծամոր»  պատմահնագիտական արգելոց-թանգարան շարունակվել  է մինչև  ուշ  գիշեր:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search