Artsakhpress

Հասարակական

Ապրիլյան պատերազմում զոհված զիծառայողների ընտանիքները բուժօգնության անժամկետ հավաստագրեր են ստացել

Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ նախորդ տարվա ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ առաջնագծում զոհված զինառայողների ծնողներին տրամադրվել են սրտանոթային անվճար հետազոտությունների և բժշկական այլ միջամտությունների համար անժամկետ հավաստագրեր:

Ապրիլյան պատերազմում զոհված զիծառայողների ընտանիքները բուժօգնության անժամկետ հավաստագրեր են ստացել

Ապրիլյան պատերազմում զոհված զիծառայողների ընտանիքները բուժօգնության անժամկետ հավաստագրեր են ստացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊԵՍ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ծրագրի առաջին փուլով բժշկական կենտրոնում սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման առաջնային հետազոտություններ են անցել 25 զոհված զինծառայողների ծնողներ:

Բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը ծնողներին կենտրոնի կողմից հնարավոր աջակցություն ցուցաբերելն է: Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ հավաստագիր կստանան զոհված 75 զինծառայողների ծնողներ: Հետազոտություններից հետո, ըստ անհրաժեշտության, ծնողներին կտրամադրվի համապատասխան բուժօգնություն՝ ընդհուպ կկատարվեն վիրահատական միջամտություններ: Նախաձեռնությունը լինելու է շարունակական:

Ծրագրի մեկնարկի շրջանակում բժշկական կենտրոնում կազմակերպվել է նաև հուշ-ցերեկույթ, որին զոհված զինծառայողների ծնողների հետ միասին ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձիք:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես կանգնած է երևանաբնակ զինծառայողների ընտանիքների կողքին և շարունակելու է իր լիազորությունների շրջանակում աջակցել նրանց:

«Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մշտապես կանգնած է զոհված զինծառայողների ընտանիքների կողքին: Մենք խոնարհվում ենք ձեր որդիների հիշատկի և ձեր առջև ու վստահեցնում, որ պաշտպանության նախարարության հետ մեր համագործակցության շրջանակում ջանք չենք խնայելու հնարավորին աջակցելու զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում առողջապահական ոլորտին առնչվող խնդիրների լուծման հարցում», - նշել է Դավիթ Օհանյանը:

Ներկա պաշտոնատար անձիք իրենց հերթին ևս ընդգծել են նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը՝ ազգ-բանակ կապի ամրապնդման համատեքստում:

 ՀՀ  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ընդգծելով բժշկական կենտրոնի դերը առողջապահության ոլորտում և զինծառայողների ընտանիքների ու ազատամարտիկների հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքը, շնորհակալություն է հայտնել  բժշկական կենտրոնին սույն նախաձեռնության համար:

ՀՀ պաշտպանության նախարարության հետ երկարատև համագործակցության, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպման համար Վիգեն Սարգսյանը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search