Կիպրոսի իշխանությունները ստորագրել են պայմանագիր Եվրոպայում ամենամեծ խաղատան շինարարության վերաբերյալ։
Կիպրոսում կկառուցվի Եվրոպայի ամենամեծ խաղատունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ միջերկրածովյան պետության կառավարությունն աջակցել է Melco International, Hard Rock և CNS Group ընկերությունների առաջարկին՝ Լիմասոլ քաղաքում խաղատան կառուցման մասին։
Համաձայն նախագծի՝ խաղատանը, որը կապակցված կլինի հյուրանոցի հետ, կտեղադրվեն 136 խաղային սեղաններ և 1200 խաղային սարքեր։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 588 մլն դոլար։