Artsakhpress

Քաղաքական

ԵԽԽՎ-ն այսօր կքննարկի նախագահի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կքննարկվի «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը» բանաձևի նախագիծը, որը ներկայացնում է շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն, ով նաև ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԵԽ դիտորդական առաքելության ղեկավարն էր։

ԵԽԽՎ-ն այսօր կքննարկի նախագահի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը

ԵԽԽՎ-ն այսօր կքննարկի նախագահի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս  բանաձևի նպատակն է փոփոխություններ կատարել ԵԽԽՎ Կանոնակարգում ու նրանում ներառել նաև ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի հնարավորությունը, որը ներկայումս բացակայում է։ Բանաձևի ընդունումը հնարավորություն կտա հեռացնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին նախագահի պաշտոնից։ Ներկայումս նախագահը պաշտոնից կարող է հեռանալ միայն կամավոր հրաժարականի միջոցով, ինչը, ինչպես հայտնի է, Պեդրո Ագրամունտը հրաժարվում է անել արդեն մի քանի ամիս, հաղորդում է Panorama.am-ը։

Բանաձևի նախագծում ասվում է, որ վեհաժողովի անդամները պարտավոր են լինել պատասխանատու ու պահպանեն հատկապես էթիկայի կանոնները։ ԵԽԽՎ Կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է առավել խստացնել պահանջները ԵԽԽՎ նախագահի և մյուս ընտրովի պաշտոնների համար։

«Վեհաժողովի ժողովրդավարական գործունեության ապահովման համար ընտրովի պաշտոններ զբաղեցնողները՝ ԵԽԽՎ նախագահը, փոխնախագահները, ինչպես նաև հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները, պետք է հաշվետու լինեն իրենց գործողություների համար նրանց առաջ, ովքեր ընտրել են իրենց։

Հանձնաժողովը ցանկանում է վերահաստատել հաշվետվողականության սկզբունքի կարևորությունը, որը ներառում է թափանցիկության պարտականություն ու կատարած գործողությունների համար պատասխանատվություն՝ առանց որի վեհաժողովը չի կարող վստահություն ունենալ նրանց նկատմամբ, ում ընտրել է այդ պաշտոնում»,-ասվում է բանաձևի նախագծում։

Այս սկզբունքների լիակատար ճանաչման ապահովման համար հանձնաժողովը վեհաժողովին առաջարկում է փոփոխել իր կանոնակարգային դաշտն ու ստեղծել ընթացակարգ, որով պաշտոնյաները պետք է հաշվետու լինեն վեհաժողովին, ինչպես նաև ընթացակարգ, որով հնարավոր կլինի հեռացնել պաշտոնյային իր ղեկավարման ժամանակահատվածում։

Բանաձևի ընդունմամբ ԵԽԽՎ Կանոնակարգում կատարված փոփոխությունից հետո վեհաժողովում ներկայացվում է կոնկրետ պաշտոնյային հեռացնելու վերաբերյալ առաջարկ, որը հրապարակվում է 24 ժամվա ընթացքում։ Պաշտոնյայի իմպիչմենտի առաջարկը դրվում է վեհաժողովում քվեարկության՝ հրապարակումից 24 ժամվա ընթացքում։ Պաշտոնյայի իմպիչմենտը կկատարվի էլեկտրոնային քվեարկությամբ ու այն ընդունված կհամարվի, եթե  ստանա ձայների երկու-երրորդի հավանությունը։

Այնպես որ, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի իմպիչմենտին, հնարավոր է, մնացել են հաշված ժամեր։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search