Artsakhpress

Սպորտ

Դավիթ Թորոսյան. Բաչկովի քաշային կարգը շատ հզոր է Եվրոպայում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին:

Դավիթ Թորոսյան. Բաչկովի քաշային կարգը շատ հզոր է Եվրոպայում

Դավիթ Թորոսյան. Բաչկովի քաշային կարգը շատ հզոր է Եվրոպայում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հիշեցնենք` Խարկովում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճեց միայն Հովհաննես Բաչկովը` դառնալով Եվրոպայի չեմպիոն:

- Հավաքականի տղաներից հատկապես Կարեն Տոնականյանը ևս մոտ էր մեդալ նվաճելուն: Ի՞նչ կասեք նրա և մեր մյուս մարզիկների ելույթների մասին:

- Ավելի լավ է 1 ոսկե մեդալ նվաճել, քան` 15 արծաթ կամ բրոնզ: Մենք մեր ծրագիրը կատարել ենք: Ինչ վերաբերում է ուրիշ մեդալներ նվաճելու հավանականությանը, դա ուրիշ խոսակցություն է:Երևի` հետո կանդրադառնանք: Այսպիսի մրցաշարերում մեդալներ նվաճելն ու տեղաշարժվելը պետք է այլ տեսանկյունից դիտել: Ուղիղ նայելով չէ: Փոքր երկիր ենք, մեր հնարավորությունները սահմանափակ ենք: 

- Եվրոպայի առաջնությունում խաղարկվում են աշխարհի առաջնության ուղեգրեր: Կա՞ն այլ մրցաշարեր, որոնց մասնակցելով` մեր բռնցքամարտիկները կարող են աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:

- Գիտեք` ժամանակը շատ քիչ է: Իմ խորը համոզմամբ այդ մրցույթների հաջորդականությունը` Եվրոպայի առաջնությունից հետո աշխարհի առաջնություն, դիլետանտներ են կազմել, ոչ պրոֆեսիոնալներ: Այս ծանր առաջնությունից ընդամենը 1.5 ամիս անց պետք է մասնակցենք աշխարհի առաջնությանը: Այնպես որ, չկան վարկանիշային այլ մրցաշարեր: Այս պահին մենք երկու մասնակից ունենք` Կարեն Տոնականյանն ու Հովհաննես Բաչկովը:

Կարծում եմ` կհամագործակցենք ֆեդերացիայի նախագահի հետ և կդիմենք EUBC, քանի որ Նարեկ Մանասյանին շատ «նեղացրին»: Մեզ էլ` նրա հետ միասին: Գուցե` կարողանանք արտահերթ կարգով նրան էլ աշխարհի առաջնության մասնակից դարձնել: 

- Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը մասնակցում են պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարերի: Նրանց մասին ի՞նչ կասեք: Ի՞նչ ծրագրեր կան:

- Ավելացնենք նաև Գոռ Երիցյանի անունը ...երեքն են: Օգոստոսի 4-ին Սոչիում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի հաջորդ շոուն: Կմասնակցեն Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը` 8-ական ռաուդներում, և Գոռ Երիցյանը` կարծում եմ 6 ռաունդ: Պրոֆեսիոնալ մրցումները բոլորովին այլ են: Կարծում եմ` ամեն ինչ կընթանա ճիշտ ճանապարհով:

- Պարոն Թորսյան, հավաքականն ինչպե՞ս է նախապատրաստվելու աշխարհի առաջնությանը: Ի՞նչ հավաքներ եք մտադիր անցկացնել:

- Նշեցի, որ այս մրցումների կազմակերպիչները սիրողական մոտեցում են ցուցաբերել: Նվազագույնը մեկ ամիս է անհրաժեշտ հանգստանալու և վերականգնվելու համար, բայց միանգամից սկսվում է աշխարհի առաջնությունը: Օրինակ, Բաչկովին նվազագույնը 4 շաբաթ է անհրաժեշտ հանգստանալու համար, բայց նրան պետք է «գյամենք», որպեսզի հասցնի: Ամեն դեպքում, պետք է ենթարկվենք այդ օրենքներին, դա է դժվարությունը:

Երկու մասից բաղկացած կլինի մեր հավաքը: Նախապատրաստությունը կանցկացնենք օլիմպավանում: Հիանալի պայմաններ են: Կխնդրեմ Օլիմպիական կոմիտեի ղեկավարներին հնարավորություն ընձեռել ոչ միայն մեր հավաքները, այլև` բոլոր մարզումներն անցկացնել օլիմպավանի այդ չքնաղ դահլիճում: Մեր հաջողությունների գրավականը նաև դա է: Այդ դեպքում, կարծում եմ` արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա:

- Մեկ հարց էլ կապված Անուշ Գրիգորյանի հետ: Հետագայում մրցաշարերի մասնակցելու՞ է, մարզվու՞մ է:

- Անուշ Գրիգորյանը որոշ ժամանակով հեռացավ բռնցքամարտից: Հետո կապ հաստատեց ինձ հետ: Ճիշտն ասած` ես շատ չեզոք մոտեցում դրսևորեցի: Բայց վերադառնալու նրա ցանկությունը չափազանց մեծ էր: Հանդիպեցինք: Ես նրան իր իսկ ցանկությամբ վերցրի հավաքի: Անկասկած, շնորհալի երիտասարդ աղջիկ է: Նրա գերխնդիրը ոչ միայն սիրողականում, այլև` պրոֆեսիոնալ բռնցքամարտում մասնակցելն է: Ես նրան միշտ կվերցնեմ հավաքի և կօգնեմ նրան:

- Որպես մարզիչ` ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ Հովհաննես Բաչկովը ցանկանում է տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Խրախուսու՞մ եք նրա այդ որոշումը:

- Ես բազմիցս ասել եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտով մենք այլ դուռ ենք բացում, այլ խոսակցություն ենք տանում: Բայց քանի որ այսօր AIBA-ն սիրողական բռնցքամարտիկներին պրոֆեսիոնալ բռնցքամարտում մենամարտելու հնարավորություն է ընձեռել, ինչպես դա արեց Նարեկ Աբգարյանը, բայց համենայն դեպս, եթե Բաչկովը տեղափոխվի պրոֆեսիոնալ բռնցքամարտ, նույն հաջողությամբ կարող է մասնակցել նաև օլիմպիական խաղերին և մնացած առաջնություններին:

Բայց այստեղ մի բարդություն կա: Պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելով` նրանք, անկախ իրենց կամքից, հեռանում են սիրողականից: 

- Նշեցիք, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու ժամանակը կարճ է: Բայց չէ՞ որ եվրոպական բոլոր երկրների մարզիկների մոտ կա այդ խնդիրը: Գուցե` այդ տրամաբանությամբ Ասիայի և Ամերիկայի ներկայացուցիչներն ավելի՞ շահեկան վիճակում են գտնվում:

- Օրինակ Բաչկովի քաշային կարգում մասնակցում էին օլիմպիական երկու մրցանակակիրներ: Այս քաշում աշխարհի հիմնական զինանոցն այստեղ էր հավաքված: Նրանք բոլորն էլ պարտվեցին: Ադրբեջանը ներկայացնող կուբացինխայտառակ պարտություն կրեց լեհ մարզիկից, որին Բաչկովը կիսաեզրափակչում ջախջախեց:Պետրաուսկասը, որն անցած օլիմպիական խաղերի մրցանակակիր էր, 3-րդ տեղը զբաղեցրեց: Սա շատ հզոր քաշ էր, ու ուժեղագույնները հենց Եվրոպան են ներկայացնում: Ամեն դեպքում, բռնցքամարտը շատ անկանխատեսելի մարզաձև է, որտեղ շատ կարևոր է նաև հոգեբանական գործոնը: Այս առիթով, կցանկանամ շնորհակալություն հայտնել այն թիմին, որը մեզ հետ աշխատում էր հենց հոգեբանության վրա:

 


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search