Որքան երկար տեւի Կատարի ու Պարսից ծոցի երկրների հարաբերությունների ճգնաժամը, այդքան իրավիճակը կվատանա։
Գերմանիայի ԱԳ նախարար․ Որքան երկարի Կատարի ու Պարսից ծոցի երկրների ճգնաժամը, այդքան իրավիճակը կվատանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգման Գաբրիելը՝ Իրանից իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով, հայտնում է AP-ն։
Նա բոլոր կողմերին կոչ է արել սկսել ուղիղ երկխոսություն։ Նրա խոսքով, հիմա «հակամարտությունն ավելի շատ բորբոքելու ժամանակը չէ, պետք է խոսել իրար հետ»։ Մեկնաբանելով արաբական չորս երկրներից մեկի պահանջներից մեկը՝ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակման մասին, Զիգմարը նորից կրկնել է երկխոսություն սկսելու իր պահանջը։
Նույնատիպ պահանջով է հանդես եկել նաեւ Զարիֆը, նշելով, որ Պարսից ծոցի բոլոր երկրները պետք է երկխոսություն սկսեն։
Հիշեցնենք, որ 10 պետություններ, այդ թվում 7 արաբական երկրներ, խզել են Կատարի հետ դիվաագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան այդ մեղադրանքները հերքում է։