ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգի հարցերը, որը հուլիսի 7-8-ը տեղի Է ունենալու Համբուրգում:
Թրամփը եւ Մակրոնը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ G20-ի գագաթնաժողովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին հունիսի 27-ին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամփոփելով երկու երկրների ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցի արդյունքները:
«Նախագահ Թրամփը գնահատել Է այն, որ նախագահ Մակրոնը քաղաքական նոր կուսակցության ղեկավարն Է, որը մեծամասնություն ստացավ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաեւ նրան հաջողություններ Է մաղթել օրենսդրական օրակարգի ձեւավորման գործում»,- ասված Է տարածված հայտարարության մեջ:
«Ղեկավարները նաեւ քննարկեցին Մերձավոր Արեւելքի ներկայիս իրադրությունը եւ G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգը»,- նշել Է մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: