Ղարաբաղյան հակամարտությանն Իսրայելի ներգրավումը բացասական հետեւանքների կհանգեցնի։
Ղարաբաղյան հակամարտությանն Իսրայելի ներգրավումը բացասական հետեւանքների կհանգեցնի. Լարիջանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, հայտնում է news.am-ը։
Լարիջանիի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության, հաղորդում է Mehr գործակալությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Սեուլում՝ Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների խորհրդակցության շրջանակում։
Նշենք, որ Իսրայելն Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական պետություններից է։ Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմաարդյունաբերական ոլորտում մեկ տարվա համագործակցության արդյունքում շուրջ 5 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքել։
Իսրայելցի փորձագետների համաձայն՝ այդ թիվը բավական ուռճացված է։