Լիբիայում առևանգված ՄԱԿ-ի հատուկ առաքելության աշխատակիցներն ազատ են արձակվել:
Լիբիայում առևանգված ՄԱԿ-ի աշխատակիցներին ազատ են արձակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով արաբական լրատվամիջոցին:
Թունիս ուղևորվող աշխատակիցները, որոնց թվում 4 տղամարդ և 2 կին է ընդգրկված եղել, առևանգվել են Էզ-Զավիա քաղաքում, որը գտնվում է 45 կմ հեռավորությամբ մայրաքաղաք Տրիպոլիից: Առևանգումն իրականացրել է այնտեղ գործող ռազմական խմբավորումներից մեկը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, նրանց ազատելու դիմաց առևանգողները պահանջում էին ազատ արձակել իրենց կողմնակիցներից ոմանց, որոնք կալանավորված էին երկրի մայրաքաղաքում:
Աղբյուրի տվյալներով` պատանդներից ոչ մեկը չի տուժել, և նրանց ազատ են արձակել տեղի ցեղախմբերի առաջնորդների հետ բանակցություններից հետո` առանց նրանց պահանջը կատարելու: ՄԱԿ-ի աշխատակիցները ներկա պահին ուղևորվում են Տրիպոլի: