Artsakhpress

Քաղաքական

ԻՊ կազմում կռված գրոհայինները Ադրբեջանում կարող են դիմել որոշակի գործողությունների

Ռուսական մամուլը քննարկում է Ադրբեջանում ծայրահեղական իսլամի թեման:

ԻՊ կազմում կռված գրոհայինները Ադրբեջանում կարող են դիմել որոշակի գործողությունների

ԻՊ կազմում կռված գրոհայինները Ադրբեջանում կարող են դիմել որոշակի գործողությունների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Հարցը ներկայացվում է այն կտրվածքով, որ ըստ վիճակագրական տվյալների` ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանը երրորդն է Իսլամական պետության շարքերում կռվող քաղաքացիների թվաքանակով: Եւ այժմ, երբ Սիրիայում եւ Իրաքում այդ կազմակերպության գրոհայինների դեմ պայքարի շրջանակները սեղմվում են, մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանից ժամանակին հեռացած եւ ԻՊ-ին անդամակցած գրոհայինների մի զգալի մասը տարբեր ճանապաարհներով վերադառնում է հայրենիք:

Այդ մասին ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Նա ասել է, որ Ռուսաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից եւ Ուզբեկստանից Սիրիա եւ Իրաք անցած գրոհայինները «ստանալով մարտական փորձ, սկսել են զանգվածաբար վերադառնալ ԱՊՀ պետությունների տարածք»: Այդ առթիվ թուրքական «Միլլիեթ» թերթը գրել է, որ ԻՊ կազմում կռված գրոհայինները, վերադառնալով Ադրբեջան` «կարող են դիմել որոշակի գործողությունների` ինչպես դա եղավ Իրանում»: Թուրքական թերթն ակնհայտորեն նկատի է ունենում վերջերս Թեհրանում տեղի ունեցած երկու ահաբեկչությունները, որոնց զոհ գնաց մեկուկես տասնյակ մարդ:

Մեկնաբանները նկատել են տալիս, որ Ադրբեջանում քաղաքական ընդդիմության նկատմամբ գործադրվող բռնությունները մարդկանց այլ ելք չեն թողնում, քան փոփոխությունների հույսը կապել իսլամական գաղափարախոսության այս կամ այն ուղղության հետ: Ըստ շրջանառվող տեսակետների, ներկայումս Ադրբեջանը ենթարկվում է իսլամական շարժման երկու` Իրանից եւ Դաղստանից եկող հոսանքների ճնշմանը: Իրանից Ադրբեջան են թափանցում իսլամի շիա ուղղության քարոզիչներ, իսկ Դաղստանից` վահաբիստներ, որոնք սերտորեն կապված են արաբական աշխարհի հետ:

Կա հավանականություն, որ այդ երկու ուղղությունների հետեւորդների միջեւ կարող է հասունանալ հակասություն: Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախկին նախագահ Ռաֆիկ Ալիեւը զգուշանում է, որ հասարակության երկփեղկվածությունը սուննի եւ շիա ուղղությունների հղի է քաղաքական կայունության խաթարման վտանգով: Ներկայումս Հոլանդիայում քաղաքական վտարանդու կարգաավիճակով բնակվող Արիֆ Յունուսովը գտնում է, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակը թելադրում է կատարել ընտրություն:

Նրա գնահատմամբ` Ադրբեջանն ունի երեք հնարավորություն` ընտրել ռուսական կողմնորոշում, գնալ Արեւմուտքին ընդառաջ կամ վերափոխվել որպես իսլամական աշխարհի մաս: Յունուսովը կարծում է, որ ռուսական ուղղությունը հասարակության մեծամասնության կողմից չի ընդունվում, Արեւմուտքի հանդեպ վստահություն չկա: Մնում է երրորդ ճանապարհը, բայց այստեղ էլ ծագում է լրացուցիչ ընտրության հարց, քանի որ իսլամական աշխարհն իր հերթին տրոհված է սուննի եւ շիա խմբավորումների:

Մի կողմում սուննի Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան են, մյուսում` շիա Իրանը եւ նրա դաշնակից երկրներն ու շարժումները: Թեեւ Ադրբեջանում մեծ է Թուրքիայի քաղաքական ազդեցությունը, բայց քաղաքակրթական իմաստով այն իրանական ազդեցության գոտում է: Մի կողմ թողնելով Ադրբեջանի աշխարհաքաղաքական եւ էթնիկ-կրոնական ընտրության հարցը, ստեղծված իրավիճակում հարկ է ուշադրություն դարձնել այն հավանականությանը, որ Սիրիայից եւ Իրաքից զանգվածաբար վերադարձող գրոհայինները, որոնք ԻՊ շարքերում տարիներ շարունակ կռվել եւ մարտական որոշակի հմտություններ են ձեռք բերել, կարող են պայմանագրային զինծառայողների անվան տակ ներգրավվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում:

Նման փորձ Ադրբեջանն ունի. 1990-91թ.թ. Ադրբեջանը ԽՍՀՄ տարածքում հավաքագրել է Աֆղանստանում ծառայություն անցած հարյուրավոր սպաների, ներում է շնորհել հազարավոոր դատապարտյալների եւ մարդկային այդ կոնտինգենտից կազմավորել ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատներ: «Օմոն»-ական ընդհանուր անվանումով հայտնի այդ ավազակախմբերը ԼՂԻՄ-ում, Շահումյանի շրջանում եւ Գետաշենում մի շարք ռազմագործողություններ են իրականացրել` ունենալով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի եւ խորհրդային բանակի աջակցությունը:

Ներկա փուլում ԻՊ շարքերում կռված եւ Ադրբեջան վերադարձած անձանցից հատուկ նշանակության ջոկատների կազմավորումը քաղաքական նկատառումներից ելնելով քիչ հավանական է թվում, բայց այն լիովին բացառել, երեւի, չարժե:

 

Վահրամ Աթանեսյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search