Petya շորթիչ-վիրուսը տեխնիկապես ավելի բարդ եւ ավելի վտանգավոր Է, քան WannaCry-ն:
ՄԱԿ-ը Petya վիրուսն ավելի վտանգավոր եւ տեխնիկապես ավելի բարդ Է համարել, քան WannaCry-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այն համակարգի վրա Է գրոհում երեք տարբեր եղանակներով: Հունիսի 28-ի այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության վարչության կիբեռհանցավորության դեմ պայքարի բաժնի եւ Կիբեռհանցավորության գլոբալ ծրագրի ղեկավար Նիլ Ուոլշը:
«(Petya) նոր վիրուսը շորթիչ-վիրուսի միանգամայն նոր տիպ Է: Այն իհարկե որոշակի նմանություններ ունի մյուս վիրուսների հետ, բայց հենց այս վիրուսն Է համակարգերի վրա գրոհում երեք տարբեր եղանակներով, ուստի այն շատ առավելություններ ունի մյուս վիրուսների նկատմամբ: Իր հերթին WannaCry-ն սոսկ մեկ վնասաբեր կոդ Է օգտագործում»,- նշել Է կիբեռանվտանգության գծով ՄԱԿ-ի գլխավոր փորձագետը:
Ուոլշի խոսքով՝ նոր գրոհն սպառնալիքներ Է բերում բացարձակապես բոլոր ձեռնարկություններին, տնտեսություններին, պետություններին, Համացանցի մասնավոր օգտատերերին: