Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում նշվել է հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը (լուսանկարներ)

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ այսօր՝ հունիսի 29-ին, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում կազմակերպվել է հիշատակի միջոցառում:

Ստեփանակերտում նշվել է հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը (լուսանկարներ)

Ստեփանակերտում նշվել է հայրենիքի համար նահատակվածների և  անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, անհայտ  կորածների  հարազատներ,  բարեկամներ, զինակից ընկերներ, զինվորականներ:

Միջոցառմանն     օրհնանքի   խոսքով  հանդես   է  եկել     Ստեփանակերտի   Սուրբ  Հակոբ   եկեղեցու    հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը: 

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանն  ասել  է, որ շուրջ   26  տարի  առաջ  հանուն  Արցախի    ազատության  և  անկախության  դրոշ  բարձրացրինք, մեզ  պարտադրված  պատերազմում    հաղթեցինք  թշնամուն, բայց  ունեցանք    նաև անչափ  թանկ  կորուստներ:

«Եթե  մեր  բանակին, ԱԱԾ-ն (Ազգային  անվտանգության   ծառայություն)  և   ռազմագերիների, պատանդների  և  անհայտ  կորածների  հանրապետական   հանձնաժողովին  հաջողվել  է ապրիլյան  պատերազմում գոնե վերադարձնել  մարտիրոսված     հերոսների    դիակները, ապա  իրավիճակն  այլ էր   արցախյան    պատերազմի   ժամանակ. մարտական չդադարող   գործողություններն  ի  չիք  էին   դարձնում  մեր՝  կորածներին տաք  հետքերով  գտնելու  ջանքերը: Իսկ  հրադադարից  հետո  ադրբեջանական  կողմն  ամոթաբար    պնդում էր, թե  հայ  ռազմագերիներ  չկան  իրենց  մոտ: Ցավոք սրտի, Միջազգային  Կարմիր  Խաչի  համապատասխան   լծակներն   առ  այսօր  էլ    ոչինչ  չեն  կարողանում  անել:  Տարեցտարի   կյանքից  հեռանում  են  հայ  ռազմագերիների  ծնողները՝ աչքները զավակների  տունդարձի    ճանապարհին»,-մասնավորապես   ասել  է  Վ. Գրիգորյանը  և    տեղեկացրել, որ  լույս  է  ընծայվել   իր  հեղինակած  «Երկրի  ապավենը»   գիրքը,  որը  թվով   20-րդն   է:

Ըստ   հեղինակի՝   գրքում  պատմվում  է   «Սատարել   հարազատ  բանակին»  ռազմահայրենասիրական    կոչի  շրջանակներում  հասարակության  տարբեր   խավերի   ներկայացուցիչներից    կազմված  նախաձեռնող  խմբի՝  պաշտպանության  բանակի  զորամասերի  հետ   հանդիպումների  մասին.  դրանք   համաձայնեցված    են   ՊՆ  և  ՊԲ   համապատասխան   օղակների  հետ:

Մարտակերտի  շրջանի  Խնկավան    գյուղի   80-ամյա   Սեդա  Սևյանը, ով անհայտ   կորածի  մայր է ու  կին ասել  է.«Ամեն   տարի այս  օրը  ես    Խնկավանից  գալիս  եմ  Ստեփանակերտ   և   Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ  եմ   խոնարհում   իմ    հարազատների   հիշատակին, նաև   հույս  եմ   փայփայում, որ  մի  օր   նրանք   կվերադառնան: Ես   դժվար  կյանքի   ուղի  եմ անցել. հաղթահարել   շատ  դժվարություններ. ունեմ    առողջական  և  կենցաղային խնդիրներ: Ես  ապրում  եմ  միայնակ.  իմ  տանը  պահում եմ  15  զոհվածի  և  անհայտ  կորածի    լուսանկարներ: Ցավն  ու  կսկիծը կրծում  է հոգիս, բայց  շարունակում  եմ  հարազատներիս     վերադարձի    հավատով  ապրել   ու  հպարտանալ     իմ  հայրենիքի  վաղվա  օրով»:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search