Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում հուլիսին ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը:
Էդվարդ Նալբանդյանը չի բացառում հուլիսին ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Նալբանդյանն ասել է հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, փոխանցում է News.am-ը:
Նա չի բացառել երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, ինչի մասին ավելի վաղ հայտնել է Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսում: