Artsakhpress

Հասարակական

«Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկը Ստեփանակերտում իրականացնում է անվճար վիրահատություններ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մանկական ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ Սերգո Բաբլոյանն այսօր Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում իրականացնում է երեխաների անվճար հետազոտություն, խորհրդատվություն ու անհրաժեշտության դեպքում էլ վիրահատություն:

«Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկը Ստեփանակերտում իրականացնում է անվճար վիրահատություններ

«Արաբկիր» բժշկական համալիրի     բժիշկը  Ստեփանակերտում  իրականացնում  է  անվճար    վիրահատություններ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում    Սերգո  Բաբլոյանն  ասել  է, որ  իր այցի  հիմնական  նպատակը   կապված  է   ուրոլոգիական  հիվանդների    հետազոտման  և  բուժման  խնդիրների   հետ:

«Երկար   տարիներ    է,   ինչ   մենք  համագործակում  ենք    «Արևիկ»  մանկական  բուժմիավորման  հետ:   Համագործակցության    ընթացքում  բավականին    լուրջ   քայլեր  են  արվել, որը,   միանշանակ,   ակնառու  է  և  ողջունելի: Տեղի  մասնագետների  մոտ   բավական   մեծ  առաջընթաց  է   նկատվում. այստեղ  արդեն  մի  շարք   բարդ  վիրահատություններ  են  իրականացվում: Մեր  այցի    նպատակը  նաև տեղի   բժիշկների  հետ     խորհրդակցություն  անցկացնելն  է  և  նրանց   ուրոլոգիայի    ոլորտում   բժշկական  վերջին   նորություններին  ծանոթացնելը,-ասել  է   բժիշկը և   շարունակել,-  «Արաբկիր» բժշկական համալիրում     մենք  պարբերաբար   կազմակերպում  ենք  գիտաժողովներ, որտեղ  հանդես  են   գալիս   արտերկրից  ժամանած  մասնագետները.  այդ  միջոցառումներին   մենք  միշտ   մասնակից  ենք  անում նաև  արցախցի   մեր  գործընկերներին»:

Խոսելով   հիվանդությունների  մասին՝  Ս.  Բաբլոյանն  ասել  է, որ   հետազոտությունների  ընթացքում  իրենք հանդիպում  են  զանազան    հիվանդությունների, որոնց      մեծ  մասը  բնածին  արատներ  են:Եռօրյա  այցի  ընթացքում  հետազոտվել  է շուրջ  30 հիվանդ: Նրանք  նախատեսում  են   նաև    3  վիրահատություն:

Այցի ընթացքում Ս.  Բաբլոյանը  հանդիպել  է նաև  ԱՀ  առողջապահության  նախարար  Կարինե  Աթայանին.  նրանք  խոսել  են Արցախում անհրաժեշտ մասնագետներ  ունենալու, նրանց  վերապատրաստման, փորձի   փոխանակման   և  այլ  հարցերի  մասին՝  նշելով, որ նման համագործակցությունը  կրելու է  շարունակական   բնույթ:  


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search