«Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է և այն պետք է իրացվի»,-այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում:
Սերժ Սարգսյան. Ամենավստահելի երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկրի ղեկավարն ընդգծել է՝ ինչ երաշխիք կարող է լինել, որ ԼՂ խնդրի քաղաքական լուծման պարագայում պայմանները պահպանվելու են, հայտնում է Panorama.am-ը:
«Ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է, դա ամենավստահելի երաշխիքն է»,-ասել է ՀՀ նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքով, հայկական կողմն ունի բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնենք այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը:
«Ով որ կարծում է, որ Իսկանդերը միայն բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում, թե ինչ է Իսկանդերը: Այ երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»,-ասել է Սերժ Սարգսյանը: