Պրահայում Հայաստանի դեսպանատան դիմաց այսօր բողոքի ցույցի արտոնություն ստացած փոքրաթիվ ադրբեջանցի երիտասարդների ակցիան ի չիք է դարձել դեսպանատան տարածքից կազմակերպված հակացույցի արդյունքում։
Չեխիայի հայ համայնքը տապալել է ՀՀ դեսպանատան մոտ ադրբեջանցիների կազմակերպած ցույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագիրն ու orer.eu կայքը:
Ադրբեջանցի ցուցարարներին դիմավորել են հայկական դեսպանատան աշխատակիցներն ու Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները` Հայաստանի, Արցախի ու Չեխիայի դրոշներով, ողջ փողոցում լսելի ազգային-հայրենասիրական բարձր երաժշտությամբ ու տասնյակ ցուցապաստառներով, որոնց մեջ էին նաև «Մարդկային վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Կանգնեցրեք ագրեսոր Ալիևին», «Լեռնային Ղարաբաղն ազատ պետություն է», Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի հայտնի գնահատականը` «Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարը, այլ իր խաղաղ բնակչությանը կիրառում է իբրև մարդկային վահան» և այլն։