Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա աշնանըՀայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա աշնանը:
Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը. Սերժ Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը նշել է, որ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։
«Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։