ՈՒրբաթ 21.07.2017   14:07
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   26 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

17 հուլիսի  12:37

Մահապատիժը վերականգնելու դեպքում ԵՄ-ն վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ. Յունկեր

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները ընդունեն մահապատժի օրենքի վերականգնման որոշում՝ Եվրամիությունը վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է abcnews.go.com կայքը:

Միևնույն ժամանակ եվրոպացի պաշտոնյան շեշտել է, որ Թուրքիան որպես գործընկեր շարունակում է մեծ կարևորություն ներկայացնել ԵՄ-ի համար, և Եվրոպան ցանկանում է տեսնել իր հարևանին հզոր թե՛ տնտեսապես, թե՛ ժողովրդավարական տեսանկյունից:

Յունկերը նշել է, որ մայիս ամսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նա վերջինի մոտ նկատել է ոչ թե Եվրոպայից հեռանալու, այլ ընդհակառակը՝ կրկին մերձենալու ձգտում:

Նշենք, որ հուլիսի 15-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեկամյակին, նախագահ Էրդողանը ժողովրդի առաջ կրկին խոսել է մահապատժի օրենքի վերականգնման մասին:

 

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am