Այսօր, Ստեփանակերտում սկսված ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի դատական նիստի վերսկսումից հետո , որն ընթանում է ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Շահբազ Գուլիեևը որոշ մանրամասներ է պատմել ԼՂՀ Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանությունից:
Ադրբեջանցի դիվերսանտը մանրամասներ է պատմել Սմբատ Ցականյանի սպանությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չնայած ցուցմունքների հակասական լինելուն և նախաքննության մարմնին տված ցուցմունքներին անհամապատախանությանը, և իրեն ներկայացված մեղադրանքները մասամբ ընդունելուն, Գուլիևը հայտնել է, որ Ասկերովի հետ ծանոթացել է 1992թ. Լաչինում: 1990-ականների վերջին Գուլիևը մեկնել է Ռուսաստան աշխատելու: Այնտեղ բանտում 6 տարի է անցկացրել մի կողոպուտի համար, որն իր ավտոմեքենայով էր կատարվել: Բանտից ազատվելուց հետո, Գուլիևը 2004թ.-ից վերսկսել է ծանոթությունը Ասկերովի հետ, որն առաջարկել է գնալ Ղարաբաղ:
Խմբի մեկ այլ անդամի` Հասան Հասանովի հետ Գուլիևը ծանոթացել է 2013 թ., իսկ արդեն 2014 թվականի հունիսին սահմանի վրա ձեռքբերված զենքով, համախոհները Շահումյանի շրջանի հատվածում, հատել են ԼՂՀ սահմանը:
Գուլիևը նշել է, թե Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի առևանգման և սպանության պահերը չի տեսել: Մի քանի օր անց, Ասկերովը հայտարարել է, որ տղային պետք է սպանել: Նրա խոսքով, ինքը շրջվել է կրակոցի ձայնից և տեսել, որ տղան սպանված է: Մեղադրյալը նաև պատմել է, թե ինչպես են գողացվել զինվորական հագուստը փաստաթղթերը, ինչպես նաև մեկ խոշոր եղջերավոր անասուն:
Այնուհետև տեսախցիկով Քարվաճառ գնացած Ասկերովին նկատել են տեղի բնակիչները: Զինվորական և քաղաքացիական հագուստներով 2 մարդ են մոտեցել Գուլիևին, ում խոսքով քաղաքացիական հագուստով մարդը հարձակվել է նրա վրա, որից հետո ոչինչ չի հիշում: