«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը սեպտեմբերի 16-ին կկազմակերպի խաղարկություն:
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը խաղարկություն է սկսել՝ մեկ միլիոն դրամ գլխավոր մրցանակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ընկերության մամուլի ծառայությունից՝ խաղարկությանը կանխավճարային բաժանորդներին հնարավորություն կտրվի շահել մեկ միլիոն (1.000.000) ՀՀ դրամ, ինչպես նաև 30 հատ 500 ներցանցային րոպե 1 ամիս վավերականության ժամկետով և 5 հատ ոսկե կարգավիճակի հեռախոսահամար՝ 500 ներցանցային րոպեով՝ 1 ամիս վավերականության ժամկետով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ խաղարկությանը մասնակցելու համար, պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել «Սուպեր» փաթեթը *222*1# հրահանգով: Այն ներառում է 10 րոպե ներցանցային խոսելաժամանակ 1 օրվա ընթացքում:
Փաթեթի ակտիվացման արժեքը կազմում է 200 ՀՀ դրամ, այն հնարավոր է ակտիվացնել օրական մեկ անգամ: Տրամադրված րոպեների, ինչպես նաև ակտիվացված փաթեթների քանակը ստուգելու համար անհրաժեշտ է հավաքել*222# հրահանգը: Փաթեթը կգործի ակտիվացման պահից սկսած և ինքնաբերաբար կապաակտիվանա օրվա վերջում՝ ժամը 23:59:59-ին, որը հասանելի է միայն կանխավճարային բաժանորդներին և չի գործում ռոումինգում:
Խաղարկությանը մասնակեցլու համար անհրաժեշտ է առաջարկի շրջանակներում «Սուպեր» փաթեթն ակտիվացնել 10 և ավելի անգամ: Յուրաքանչյուր 10 ակտիվացումից շահելու հավանականությունը մեծանում է: Տրամադրված րոպեները կակտիվացվեն բաժանորդի կողմից նշված ցանկացած կանխավճարային հեռախոսահամարին:
Խաղարկության մասնակիցների ցանկը կտեղադրվի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի պաշտոնական կայքէջում սեպտեմբերի 15-ին:
Խաղարկվող 1,000,000 ՀՀ դրամը կտրամադրվի հաղթողին հետևյալ տեսքով՝ 500,000 ՀՀ դրամ կանխիկ 500,000 ՀՀ դրամ բաժանորդի կողմից նշված ցանկացած կանխավճարային հեռախոսահամարին:
Կանխավճարային հեռախոսահամարին տրամադրված 500,000 ՀՀ դրամը վավեր է 6 ամիս ժամկետով և այն հնարավոր է օգտագործել ցանկացած կանխավճարային ծառայության համար:
Առաջարկն ակտիվ է հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ: