Մոսկվա-Երեւան չվերթն իրականացվող օդանավը հուլիսի 16-ին Վոլգոգրադի օդանավակայանում հարկադրված վայրէջք է կատարել. Nordwind Airlines ավիաընկերության օդանավի ուղեւորուհին մահացել է:
Ողբերգություն Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում. Ուղեւորուհին մահացել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, օդանավում գտնվող 81-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է, որը ավելի ուշ հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
«Օդանավը վայրէջք կատարեց ժամը 18.19-ին: «Շտապօգնությունը» կնոջը վերցրել է հենց շարժասանդուղքի վրայից: Ժամը 20.28-ին օդանավը շարունակել է ճանապարհը դեպի Երեւան», – նշել է Վոլգոգրադի օդանավի մամուլի ծառայության ղեկավար Յարոսլավ Զիմինը:
Նշենք, որ թոշակառու կնոջ հետ հիվանդանոց են գնացել նաեւ հարազատները: