ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 23-ին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակի և Վարդավառի տոնի կապակցությամբ տեղի է ունենալու միջոցառում:
Գանձասարի օծման 777-ամյակի առթիվ տոնական հանդիսավոր միջոցառում է սպասվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Գանձասարի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին հաջորդելու են մատաղի օրհնությունն ու բաժանումը և տոնախմբություն՝ վանական համալիրի տարածքում:
Տոնի առթիվ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում կկայանա «Գանձասարը պատմական փաստաթղթերում» խորագրով ցուցադրություն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նույն օրը, ժամը 19:00-21:00 Վանք գյուղի «Էկլեկտիկա» հյուրանոցային համալիրի տարածքում համերգներով հանդես կգան «Արցախի ձայներ»-ը, «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի և «Դուդուկներ» համույթները: