Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմը բացառվում է:
Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմը բացառվում է. ռուսաստանցի քաղաքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հուլիսի 20-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, հայտնում է News.am-ը:
«Ադրբեջանը կարող է մտածել, որ իրեն կհաջողվի բլիցկրիգ կատարել եւ առաջընթացի հասնել, եւ նման բան հնարավոր է, եթե նրանց հաջողվի ամրապնդվել: Բայց լայնածաված պատերազմը տարածաշրջանում ոչ ոքի շահերից չի բխում: Բազմաթիվ խնդիր կան՝ Սիրիայի ճգնաժամը, «Իսլամական պետությունը», քրդերը»,- նշեց Միհրանյանը:
Ամեն դեպքում, ըստ քաղաքագետի, բռնապետական ռեժիմները՝ ինչպիսին Ադրբեջանում է, կարող են գործել տարբեր շարժառիթներով: