Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը, ում Բաքվի դատարանը 3 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել, հնարավոր է, մասնավորապես՝ Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
Բլոգեր Լապշինի փաստաբանը չի բացառում Ռուսաստանին նրա արտահանձնումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Հինգշաբթի՝ ավելի վաղ Բաքվի դատարանը Լապշինին 3 տարվա ազատազրկման էր դատապարտել: 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սեւ ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին հանձնելու մասին: Պետական մեղադրողը բլոգերի համար 6,5 տարվա ազատազրկում էր պահանջել, հայտնում է News.am-ը:
«Լապշինը կարող է պատիժը կրել ուրիշ երկրում: Մասնավորապես՝ դա կարող է լինել Իսրայելը, Ռուսաստանը եւ Ուկրաինան, քանի որ նա այս երկրների քաղաքացի է: Դա թույլ են տալիս միջազգային կոնվենցիաները»,- ասել է փաստաբանը:
Նա նշել է, որ դատավճիռը «ավելի, քան լավ» է գնահատում: Չերնինը նաեւ հայտարարել է, որ պաշտպանական կողմը հետագա գործողությունները կնախաձեռնի միայն բլոգերի հետ համաձայնեցնելուց հետո:
Ադրբեջանի իշխանությունները նախկինում Լապշինին մեղադրանքներ էին առաջադրել «պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի» եւ «պետական սահմանի ապօրինի հատման» համար: