Artsakhpress

Մշակույթ

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում նոր ցուցադրություն է լինելու

Գանձասարի վանքի 777-ամյակի առիթով թարմացվել է Մատենադարան-Գանձասարի ցուցադրությունը:

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում նոր ցուցադրություն է լինելու

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում նոր ցուցադրություն է լինելու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի   հաղորդմամբ՝  հուլիսի 23-ին այցելուներին առաջին անգամ կներկայացվեն Գանձասարի վանքի 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի եզակի լուսանկարներ, կաթողիկոսական գրություններ ու արխիվային փաստաթղթեր: Կցուցադրվի նաև տպագիր գրականություն՝ ինչպես սկզբնաղբյուրներ, այնպես էլ  Գանձասարին և ընդհանրապես Արցախին նվիրված նորագույն ուսումնասիրություններ:

Հիշեցնենք, որ  2015 թվականի  նոյեմբերի 21-ին Գանձասարի եկեղեցու հարևանությամբ բացվեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղը` Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը: Նոր կենտրոնի գործունեության նպատակն է աշխարհին ճանաչելի դարձնել Արցախի հոգևոր մշակույթը: Նոր Մատենադարանն ունի թանգարան, գիտաժողովների և այլ միջոցառումների համար նախատեսված դահլիճ, գրադարան և ընթերցասրահ: Կենտրոնի գործունեությունն աստիճանաբար ընդլայնվում է: Քանի որ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը բացվեց Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին, խորհրդանշական ձևով թանգարանում ցուցադրվում է 100 գրչագիր մատյան, ներկայացվում են ինչպես Արցախում գրված-նկարազարդված և պահպանված ձեռագիր մատյաններ, այնպես էլ Հայաստանի և Կիլիկիայի տարբեր գրչության կենտրոններում ստեղծված երկեր: Կենտրոնի բացման առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թանգարանին է նվիրել 13-րդ դարում Գյուլիստանում գրված մի Ավետարան, իսկ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ Քարահատում 1650 թվականին Գրիգորի նկարազարդած Ավետարանը: Թանգարանում ցուցադրվում են նաև հնատիպ գրքեր և Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրեր, Նապոլեոն Բոնապարտի թիկնապահ Հովհաննես Պետրոսյանի և պատմաբան Լեոյի անձնական փաստաթղթերը, Շուշիում տպագրված գրքեր:

Գան­ձա­սա­րը հայ գրչութ­յան ար­վես­տի նշա­նա­վոր միջնադարյան կենտ­րոն­նե­րից մեկն է: Որպես գրչության կենտրոն՝ վանքն ու­նեցել է իր մա­տե­նա­դա­րա­նը և ձե­ռագ­րե­րի հա­րուստ հա­վա­քա­ծուն: Այս­տեղ գրվել, ծաղ­կա­զարդ­վել և պահ­պան­վել են բազ­մա­թիվ ար­ժե­քա­վոր ձե­ռագ­րեր: Գան­ձա­սա­րում գրված ձե­ռա­գիր մատ­յան­ներից մեզ են հա­սել տաս­նե­րեքը, ո­րոնք ըն­դօ­րի­նա­կվել են XIII- XVIII դարերում: Մեզ են հասել նաեւ մի շարք այլ ձեռագրեր, որոնք ստեղծվելով այլ հոգեւոր կենտրոններում, երկար ժամանակ պահվել են Գանձասարի մատենադարանում:

Ամե­նա­հին մատ­յա­նը, որ մեզ է հա­սել Արցախից, Գան­ձա­սա­րում 1212-14 թվականներին Թո­րոս գրչի  գրած և նկարազարդած մա­գա­ղաթ­յա Ա­վե­տա­րանն է (Մա­տե­նա­դա­րան, ձեռ. թիվ 378), որը գրվել է Հասան-Ջալալ Դոլայի ծնողների՝ Խո­խա­նա­բեր­դի իշ­խան Վախ­թանգ-Տան­գի­կի և Խո­րի­շա­հի պատ­վե­րով: Ավետարանը դար­ձել է Հասան-Ջալալյան իշխանական տան սե­փականությունը: Նոր թանգարանում ցուցադրվում է փառավոր տեղում, Թարգմանչաց Ավետարանի կողքին: Թանգարանում առանձին բաժնով ներկայացվում են Գանձասարում գրված ձեռագրերը:

Ցուցադրվող մատյանների մեջ հնագույններից է 10-րդ դարով թվագրվող «Բեգ­յունց» Ա­վե­տա­րա­նը: Ա­վե­տա­րա­նը 1060 թվա­կա­նին նո­րոգ­վել է Կանչ­նուտ ա­նա­պա­տի Ար­շա­րուն­յաց դպրո­ցում, ա­պա ծաղ­կա­զարդ­վել ու կազմ­վել Հով­հան­նես Սանդղ­կա­վա­նե­ցի գրչի կող­մից, իսկ ոս­կե­րիչ Սար­գի­սը կա­տա­րել է խո­րան­նե­րի նկա­րա­զար­դու­մը և արծաթով զար­դա­րումը: Մատյանը 1272 թվա­կա­նից ա­ռաջ մեծկ­վեն­ցի Ու­զի որ­դի Հա­սա­նի ձեռ­քով գերությունից փրկվել ու բեր­վել է Կե­սա­րիա­յից և եր­կար ժա­մա­նակ գտնվել է Ջրա­բեր­դի Թա­լիշ գյու­ղում՝ Բեգ­յունց ըն­տա­նի­քի մոտ, ո­րով էլ բացատրվում ձեռագրին տրված ա­նու­նը: Դժբախ­տա­բար, գե­ղեց­կա­գիր այս մատ­յա­նից մնա­ցել է 18 թերթ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search