Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախաձեռնությամբ հուլիսի 18-19-ը պաշտպանության բանակի մի խումբ սպաների համար կազմակերպել է սեմինար-պարապմունքներ:
Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ սեմինար-պարապմունքներն ուղղված էին մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց պահպանման կարևորությանը:
«Ըստ իր Առաքելության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարածում և քարոզում է մարդասիրական իրավունքը և համընդհանուր մարդասիրական սկզբունքները՝ դրանով փորձելով կանխել զինված ընդհարումների ժամանակ մարդկային տառապանքը»,-նշել է Է. Մուսայելյանը: