Հաղորդագրությունն այն մասին, թե իբրև պաշտոնական Մոսկվան առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիև միջև Մոսկվայում հանդիպում կազմակերպել, իրականությանը չի համապատասխանում:
ՌԴ ԱԳՆ-ից հերքել են Մոսկվայում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու լուրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Արտեմ Կոժինը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել «Իզվեստիա» թերթի հրապարակմանը: Ցանկանում ենք շեշտել այն փաստական անճշտությունները, որոնք տեղ են գտել հրապարակման մեջ: Այնտեղ ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրին հղումով ասվում է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև իբրև Մաուերբախում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակներում առաջարկ է եղել կազմակերեպել երկու երկրների նախագահների միջև հանդիպում: Դա իրականությանը չի համապատասխանում:
Հիշատակված նախարարներից ոչ բոլորն են այդ ժամանակ եղել Ավստրիայում: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այդ օրը հանդիպել են Բրյուսելում: Խորհրդակցությունները կազմակերպվել են Մինսկի խմբի համանախագահ «եռյակի» կողմից: Հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա աշխատանքների, «եռյակի» միջնորդական առաքելության», այդ թվում նաև մինչ տարվա վերջ հերթական հայ-ադրբեջանական գագաթաժողով կազմակերպելու վերաբերյալ հարցեր, հանդիպման վայրին առարկայական անդրադարձ չի եղել»,- նշված է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի պարզաբանման մեջ: