Ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, այնպես էլ Վարդավառի հաջորդ օրը՝ հուլիսի 24-ը Մեռելոց է:
Վարդավառի հաջորդ օրը՝ հուլիսի 24-ը, Մեռելոց է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը և նշել, որ բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է սուրբ պատարագ ու կատարվում հոգեհանգիստ:
«Ինչպես մեր ողջերի համար ենք աղոթում, այնպես էլ պարտավոր ենք մեր ննջեցյալների համար աղոթել՝ ի հիշատակ նրանց հոգու խաղաղության և փրկության»,-հավելել է փոխառաջնորդը: