Սպիտակ Տան մամուլի խոսնակ Շոն Սպայսերը հրաժարական է տվել:
Սպիտակ Տան մամուլի խոսնակ Շոն Սպայսերը հրաժարական է տվել. CNN
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով Սպիտակ Տան առնվազն իր երեք աղբյուրների: Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփի վարչակազմի հասարակայնության հետ կապերի գծով հաջորդ պատասխանատուն լինելու է նյույորքցի ֆինանսիստ Էնթոնի Սկարամուչին: Սպիտակ Տան և Հանրապետական կուսակցության խորհրդականներից մեկն էլ CNN-ին տեղեկացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Սպայսերին մնալ իր պաշտոնում, սակայն Սպայսերը հետ չի կանգնել հրաժարական տալու իր որոշումից: