Artsakhpress

Մշակույթ

Լիրա Քոչարյան. «Եթե վստահ չլինեի Միշայի ունակությունների վրա, կհրաժարվեի «Եվրատեսիլին» մասնակցելու առաջարկից»

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնելու է 9-ամյա Միշան:

Լիրա Քոչարյան. «Եթե վստահ չլինեի Միշայի ունակությունների վրա, կհրաժարվեի «Եվրատեսիլին» մասնակցելու առաջարկից»

Լիրա Քոչարյան. «Եթե վստահ չլինեի Միշայի ունակությունների վրա, կհրաժարվեի «Եվրատեսիլին» մասնակցելու առաջարկից»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախի ձայների» մենակատարը մեր երկիրն արդեն փայլուն ներկայացրել է վերջին մանկական «Նոր ալիքին»՝ գրավելով մրցույթի երկրորդ հորիզոնականն ու արժանանալով հանդիսատեսի համակրանքին (ընդամենը 1 միավոր է զիջել հաղթողին): Իսկ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն էլ Միշայի մասնակցությամբ տեսանյութը, որում փոքրիկը կատարում է նրա «Lonley day» երգը, Ինստագրամ է ներբեռնել հետևյալ մակագրությամբ. «Նա իրական ռոք աստղ է»: Այս տարվա «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ Միշայի շատ կարճ, բայց տպավորիչ ելույթից հետո շնորհալի հայ փոքրիկին  ճանաչեցին միլիոնավոր մեր հայրենակիցները, և այն, որ հենց Միշան է այս անգամ Հայաստանը ներկայացնելու եվրոպական մանկական երգի գլխավոր մրցույթին, արդեն իսկ կանխատեսելի էր:

Ինչպե՞ս է պատրաստվում արցախցի փոքրիկը գրավել նաև եվրոպացիների սրտերը. թեմայի շուրջ BlogNews.am-ը զրուցել է Միշայի պրոդյուսեր, «Արցախի ձայները» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Լիրա Քոչարյանի հետ.

Արդեն 4 տարի է՝ «Մանկական Եվրատեսիլի» մեր պատվիրակներն ընտրվում են ոչ թե ազգային ընտրակարգով, այլ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի ներքին ընտրությամբ: Այս առումով Լիրա Քոչարյանն ունի իր դիտարկումը. «Ես ավելի կողմ եմ, որ նման մրցույթներին մասնակիցներն ընտրվեն ազգային ընտրակարգով` ընտրական փուլեր անցնեն, հանդիսատեսի համար էլ ամեն ինչ լինի տեսանելի ու թափանցիկ: Արդեն պատրաստվում էինք մասնակցել նախընտրական փուլերին, եթե այդպիսիք անցկացվեին: Դեռ անցյալ տարի էինք պատրաստ, բայց Միշայի տարիքը չէր համապատասխանում (խմբ. «Մանկական Եվրատեսիլին» մասնակցության տարիքը 9-14-ն է)»:

Պրոդյուսեր Լիրա Քոչարյանը «Մանկական Եվրատեսիլում» հաղթելու երկու փորձ արդեն իսկ ունի: Առաջին անգամ 2010թ. նրա սան Վլադիմիր Արզումանյանը` Վահրամ Պետրոսյանի և Դեր Հովայի համահեղինակությամբ գրված «Մամա» երգով հաղթեց «Մանկական Եվրատեսիլն» ու Հայաստանի համար բերեց միակ հաղթանակն այդ մրցույթում: Իսկ 2012թ. Լիրա Քոչարյանը Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պետրիկի պրոդյուսերն էր, ով «Արցախի ձայները» ներկայացնող Արտեմ Վալտերի համահեղինակությամբ «Небо» երգով հաղթեց այս մրցույթում ու պրոդյուսերի հաշվին գրանցեց երկրորդ հաղթանակը: 

Կազմակերպչական առումով այս տարին տարբերվելու է նախորդներից: Այս անգամ երգի ստեղծման, ընտրության, գործիքավորման, համարի բեմադրության բոլոր հարցերով զբաղվելու է ոչ թե Հանրային հեռուստաընկերությունը, այլ պատվիրակին ներկայացնող «Արցախի ձայները» պրոդյուսերական կենտրոնը. «Միշայի փորձերը հիմնականում Ստեփանակերտում են լինելու, որովհետև մի քանի ամսվա աշխատանք է պահանջվում նման մակարդակի ելույթ պատրաստելու համար, և Միշան չի կարող այդքան տևական ժամանակ բացակայել իր առօրյայից ու աշխատել Երևանում»,- ասում է Լիրա Քոչարյանն ու հավելում, որ Հանրային հեռուստաընկերության հետ արդեն իսկ քննարկվել են բոլոր մանրամասները: Իսկ ահա կազմակերպչական, ֆինանսավորման, պրոմոների անցկացման բոլոր հարցերով զբաղվելու է Հանրային հեռուստաընկերությունը, որը մեր զրուցակցի համոզմամբ՝ շատ լավ է անում այս ամենը: 

Ինչ երգ կլինի, դեռևս վաղ է ասել, բայց որ այն լինելու է հենց Միշայի արդեն իսկ սիրված բեմական կերպարից բխած, միանշանակ է. «Երգի նախնական մի քանի տարբերակներ, գաղափարներ արդեն ունենք: Ընտրելու ենք այն երգերից, որոնք հատուկ Միշայի համար են գրվում: Միշան դեռ շատ փոքր է, ու կարևոր է, որ երգը նրա սրտով լինի: Դրա համար էլ երգերի ստեղծման ընթացքում ես պարտադիր հաշվի եմ առնում նրա կարծիքը: Միշան շատ լավ է զգում երգը։ Անգամ մեր մյուս արտիստների՝ Օքսանայի, Արմինեի կամ Էռնայի համար երգեր ընտրելիս միշտ հաշվի եմ առնում Միշայի կարծիքը»:

Ինչ վերաբերում է Արդրբեջանի արձագանքին, որը սովորաբար լինում է, երբ Արցախից որևէ արտիստ կամ մարզիկ միջազգային հարթակում ներկայացնում է Հայաստանը, ապա Լիրա Քոչարյանն ասում է, որ արդեն սովորական երևույթ է. «Դա միշտ էլ եղել է: Վովայի դեպքում էլ էին դժգոհում, բայց պետք է հաշվի առնել, որ «Մանկական Եվրատեսիլը» քաղաքականացված չէ, և այնտեղ ոչ ոքի մոտ ոչ մի խնդիր չի ստեղծում Միշայի՝ արցախցի լինելը: Միշան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ու ներկայացնում է իր հայրենիքը: Այլ է, երբ քննադատում կամ դժգոհում են մերոնք: Այսօր մի լրագրող է զանգել ու ասում է, որ հանրությունը դժգոհ է՝ ինչո՞ւ է Հայաստանը ղարաբաղցի երեխան ներկայացնում: Այ սա արդեն անթույլատրելի է»:

Միշան լինելու է Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած ամենափոքր մասնակիցը. նա ընդամենը 9 տարեկան է: Սակայն այս փաստը ոչ մի տարակուսանքի առիթ չի տալիս նրա պրոդյուսերին, քանի որ լավ գիտի տաղանդավոր փոքրիկի թե՛ վոկալային, թե՛ արտիստիկ պոտենցյալը. «Անհամեստություն թող չթվա, բայց Միշան պատրաստի արտիստ է: Ինչ վերաբերում է հսկայական բեմին, ապա Միշան արդեն ունի բազմահազարանոց դահլիճներում ելույթ ունենալու փորձ՝ «Նոր ալիք», «Արցախի ձայների» բազմաթիվ ելույթները աշխարհի տարբեր բեմերում: Եթե ես այսքան վստահ չլինեի Միշայի ունակությունների վրա, հավատացեք, կհրաժարվեի «Եվրատեսիլին» մասնակցելու առաջարկից»:

Երգն ու տեսահոլովակը, որով Միշան ներկայացնելու է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին», Հանրային հեռուստաընկերությունը կներկայացնի աշնան սկզբին: Իսկ մեր պատվիրակի ելույթի մասին պրոդյուսերն ասում է, որ այն լինելու է այնպիսին, որ կսիրեն և՛ մեր հայրենակիցները, և՛ եվրոպացիները:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի 15-րդ անգամ է անցկացվելու: Այն կրելու է «Shine Bright» («Շողա պայծառ») կարգախոսը: Մրցույթը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին Թբիլիսիում: Հայաստանը մրցույթին այս տարի 10-րդ անգամ է մասնակցելու: Հիշեցնենք, որ մասնակցության անցած 9 տարիների ընթացքում Հայաստանը մեկ անգամ արդեն հաղթել է. 2010 թվականին «Արցախի ձայներից» 10-ամյա Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը եվրոպացիների ընտրությամբ ճանաչվել էր լավագույնը:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search