Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է թուրք ազգայնականների կողմից Ստամբուլում գտնվող հրեական սինագոգի վրա քարերով հարձակումը։
Կարո Փայլանը դատապարտել է Ստամբուլում հրեական սինագոգի վրա հարձակումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է սինագոգի դեմ թուրք ազգայնականների հարձակման մասին կայքերից մեկի հրապարակումով եւ գրել․ «Երբ Իսրայելը բռնություն է կիրառում, Թուրքիայում հրեական համայնքի վրա հարձակումը ստորություն է։ Ազգային փոքրամասնությունները ձեր պատանդները չեն», հայտնում է News.am-ը։
Նշենք, որ Երուսաղեմում հրեական ոստիկանությունը մետաղորսիչ սարք է տեղադրել Տաճարի լեռան վրա դեպի մզկիթ տանող ճանապարհին, ինչի դեմ բողոքի են դուրս եկել հազարավոր մուսուլմաններ։
Թուրքիայի ազգայնականներն Իսրայելի դեմ ի նշան բողոքի քարերով հարձակվել են Ստամբուլի հրեական սինագոգի վրա։